Աշխարհում նիկոլականներ չեն նստած, որ գավառական շուստրիությունները ուտեն։ Դու չես կարող, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով, փորձել Արցախը գցել միջազգային հանրության գրպանը, դու էլ գնաս թուրքերի հետ առևտուր անելու։
Փաստորեն, Մոսկվան առաջին անգամ այսքան բաց տեքստով կապեց Հայաստանի եվրոպական նկրտումները հնարավոր էներգետիկ հետևանքների հետ։
Ի՞նչ ունենք մենք չոր մնացորդում:
Ադրբեջանից գազի հնարավոր մատակարարումները մինչ օրս ավելի շատ քաղաքական վարկած են, քան իրատեսական ենթակառուցվածքային սցենար...