Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արվեստի նոր օջախ

Արվեստի  նոր օջախ
18.08.2023 | 14:46

Շուրջ երեք տարի կար armenianartistsproject.org կայքն իր օնլայն հարթակով ու հետևողականորեն իրականացնում էր բարեխիղճ գործունեություն` փորձելով իր նպաստը բերել հայկական արվեստի զարգացմանը, նրա հետևողական հանրահռչակմանը:

Ռուբեն և Նարինե Քոչար ամուսնական զույգի, նրանց համախոհների ջանքերով ընթացքում գաղափարը բարեբախտաբար տվեց իր ծլարձակումը և օգոստոսի

17-ից, ի դեմս Լորիս Մելիքովի 77 հասցեի, Երևանն ունի արվեստի մի նոր օջախ:

Հենց նրանց որոշմամբ էլ այն անվանակոչվել է ի պատիվ Armenian Artists Project-ի հիմնադիր և հովանավոր Ջիմ Մուրադիքի, ով ավաղ վերջերս է կնքել մահկանացուն ու չկարողացավ տեսնել իր այս նոր մտահղացման առարկայնացումը:
Մշակույթի կենտրոնն իր առջև դրել է արվեստը խրախուսելու, ստեղծագործողներին անհատույց ցուցասրահներ տրամադրելու, սեմինարներ և կարճաժամկետ կրթական ծրագրեր կազմակերպելու, մշակութային այլ ծրագրեր իրականացնելու խնդիրներ: Այս ամենի կողքին ոչ պակաս կարևոր տեղ է վերապահված արվեստասերների ու արվեստագետների միջև հանդիպումների կայացմանը, մշակութային վայրում արվեստն ու, ինչու չէ, մի բաժակ անապակ գինի վայելելուն:
Արվեստի այս նոր օջախի շահեկան կողմերից մեկն էլ այն է, որ կայքից, իսկ այսուհետ հավասարապես նաև արվեստի կենտրոնից գնում կատարած անձն ըստ էության անում է բարեգործություն, քանի որ հասույթն ուղղորդվում է բարեգործական նպատակների:

Իրենց հերթին բարեգործություն են անում նաև արտիստները` կայքին, այսուհետ ասել է` նաև կենտրոնին գործեր տրամադրելով ցածր գներով, քան կարող էին դրանք վաճառել մեկ այլ հարթակում:

Իսկ նման բարեգործությունների կոնկրետ դրսևորման մեկ օրինակ չէ, որ ունեն նախաձեռնության կազմակերպիչները: Այս տարիներին մարզերում դպրոցներ, կլինիկա են վերանորոգվել, իրականացվել այլ ձեռնարկներ:
Բացման հանդիսությանը արվեստի կենտրոնը ներկայացավ նկարիչներ
Նազիկ Ասլանյանի ու Զառա Մանուչարյանի, քանդակագործ Նունե Թումանյանի գործերով: Ապահովված էր գողտրիկ երաժշտական մաս, օրը լցված էր գեղեցիկ ձեռնարկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ