Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գրողի փրկիչը

Գրողի փրկիչը
25.11.2023 | 09:15

Երբ Ֆեոդոր Դոստոևսկին դատապարտված էր տաժանակրության և գտնվում էր Օմսկում, մի անգամ փողոցում կերակրեց մի թափառական շան և այս շունը կապվեց նրա հետ: Ամեն քայլափոխի ուղեկցում էր գրողին: Նույն օրերին Դոստոևսկին թոքերի բորբոքումով պառկեց հիվանդանոցում, և ընկերներն իմանալով, որ օգնության կարիք ունի, 3 ռուբլի ուղարկեցին նրան (այն ժամանակների համար պատկառելի գումար):

Մի քրեական հանցագործ, որ նույն հիվանդանոցում էր, որոշեց թունավորել Դոստոևսկուն և գումարը գողանալ:

Նա թույն լցրեց գրողի կաթի մեջ:

Բայց հենց այն պահին, երբ Դոստոևսկին պատրաստվում էր խմել, շունը ներս մտավ, թռավ նրա ծնկներին ու շուռ տվեց բաժակը` լպստելով գետնին թափվածը:

Շունը սատկեց` փրկելով հանճարին, որը դեռ չէր գրել «Ոճիրն ու պատիժը», «Ապուշը», «Կարամազով եղբայրները» և այլ նշանավոր գործեր:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4897

Մեկնաբանություններ