Աղոթարան
04.02.2025 | 00:01
Ապավեն եղիր`
Քեզ ենք հուսացած.
Լոկ Քեզ ենք փնտրում,
Նաև սպասում…
Սովորեցրու մեզ` համբերել Քեզ պես
Սիրել Քեզ նման,
Ներել Քո չափ, Տեր…
ՈՒ համբերատար սպասել գարնան,
Որ չի ուշանա
ՈՒ լուռ կթակի դուռը ցավերի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Մեկնաբանություններ