Իմ հարգելի ՀՀԿ-ական ընկերներ, բարեկամներ, հա չեմ ուզում էս անպտուղ «խառնակռվին» միջամտել, բայց մի մուննաթ ինձ մի փոքր հունից հանեց:
Լուրջ տոնով մի տեսակ մեղադրանք է հնչեցվում, թե՝ «2018 թվին չկանգնեցիք ՀՀԿ-ի կողքին»:
Ես, որ 2018-ի արդեն ապրիլի 12-13-ին երկրում ռազմական դրություն հայտարարելու ու էդ բոմժերին, իրենց փալաս-փուլուսով հավքելու կողմնակից եմ եղել ու դրա անհրաժեշտության մասին ասել եմ ում որ կարող էի դա ասել, արժանացել դիտողության (մեղմ ասած):
Բայց մի րոպե, էլի, այ ձեր հոգուն մատաղ:
Ո՞վ պիտի կանգներ ՀՀԿ-ի կողքին:
ՀՀԿ-ն էն օրերին իր կողքը կանգնելու կոչեր է արե՞լ:
Չէ՛:
ՀՀԿ-ն իշխանությունն էր, չէ՞:
ՀՀԿ-ի տրամադրության տակ էին, չէ՞ բանակը, ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, սահմանպահ զորքերը, ԱԻՆ քաղպաշտպանության ուժերը, մի խոսքով՝ ամբողջ երկրի Զինված ուժերը:
ՀՀԿ-ն ուներ, չէ՞, կուսցուցակներով գրանցված մոտ 150 հազար կուսակցականներ:
Ամբողջ պետական համակարգը ՀՀԿ չէ՞ր:
Ախպեր, մենք, նրանք, դավադիրներն ու չգիտեմ ովքերը չեն կանգնել «ՀՀԿ-ի կողքը», էհ թող ՀՀԿ-ն կանգներ:
Գյումրուց, Վանաձորով, Սևանով, Հրազդանով, Աբովյանով ընդհուպ՝ մինչև Երևան ՀՀԿ-ի քանի՞ կառույց ու մարմին կար: Ինչի՞ ոչ մեկը չհելավ, չկանգնեց քայլարածների ճամփին, յախեքը չհավաքեց, թե՝ էս ի՞նչ եք անում, արա, էս ո՞ւմ դեմ եք գնում:
Դուռ ջարդելով մտան Հանրային ռադիոյի շենք ու... էլի ոչ մի բան:
«Խաղաղապահ» զորքի մի դասակ, թե վաշտ հելավ փողոց՝ ոչ մի բան:
Ոնց հիշում եմ, ՀՀԿ-ից մենակ Առաքել Մովսիսյանը (Շմայսն) է ինչ-որ բան փորձել անի, էն էլ համ սաստեցին, համ իշխանությունը զավթելուց հետո, «օրենքի տառին համապատասխան...»:
Դե, գիտեք:
Ախպոր պես, վերջ տվեք էս մանրակռվին:
Էս բոլորին եմ ասում:
Ես համարում եմ, որ ընկերներ, առնվազն, հոգեհարազատ մարդիկ կան վեճուկռվի բռնված երկու կողմերում էլ:
Ժողովուրդ, մի հատ լրջացեք:
Թե բա՝ «ուզում էիք կրակեի՞նք»:
Եթե պետականությանը, սահմանադրական կարգին ուղիղ սպառնալիք է գալիս, տեղն եըած տեղը, հա, պիտի ցավոք, էդ ծայրահեղ քայլին էլ կարողանաս դիմել: Իսկ ճիշտը՝ դրան չհասցնելն է:
Գուցե, այնուամենայնիվ մտածե՞ք, թե այդ ինչպես եղավ, որ անկախության վերականգնումից հետո պաշտոնապես գրանցված առաջին կուսակցության «կողքին կանգնող» չգտնվեց, որ երեկվա «բոլորը», որ լավ էին իշխանության հետ, հանկարծ պարզվեց, դեմ են ելել:
Որ «լեգիոներ» նախագահ ու ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանը, պարզվեց, իշխանության դեմ է, «ապստամբների» կողմից:
Հասկացանք, ինչ 2018-ին եղել՝ եղել է. էլ հետ չես բերի:
Ինչ մինչև հիմա եղել է, եղել է: Բոլոր աղետները: Դրանք էլ արդեն ահավոր կորուստներ են:
Գուցե անցյալի «մութ հարցերը» (թե ում համար է, էլի, մութ) քչփորելու փոխարեն առաջիկայի վրա՞ կենտրոնանաք, այնուամենայնիվ:
Որ նոր աղետի մեջ չսկենք վերջնականորեն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ