Երբ կարդացի աչքաչափով աշխատող այս իշխանությունների գեղցու շուստրիությամբ գրած՝ բնակարանների վարձավճարը քառակուսի մետրով հաշվարկելու վերաբերյալ որոշումը, ակամա հիշեցի խորհրդային տարիներին նկարահանված «Չիպոլինո» մուլտֆիլմը:
Հատկապես սինյոր Լիմոնի՝ հարկերի վերանայման հրովարտակը.
- за обыкновенный дождь - 100 лир, за проливной дождь - 200 лир, с громом и молнией - 300 лир...
Պատկերացնու՞մ եք, երեք սենյականոց բնակարանում բնակվող թոշակառու ամուսիններն ավելի շատ գումար են մուծելու, քան թե հինգ հոգով մեկ սենյականոցում բնակվող ընտանիքը, որոնց կենցաղային աղբը, բնականաբար, ավելի շատ կլինի:
Այս նորահայտ սինյոր Լիմոնների ու Պոմիդորների հերթական որոշումը «нарочно не придумаешь» շարքից՝ իրենց նման ու իրենց մակարդակի:
Ռոբերտ Մելքոնյան