Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ադրբեջանի ձեռագիրը

Ադրբեջանի ձեռագիրը
10.11.2025 | 12:08

Թալիշական Խանալիոն գյուղում ժողովրդական բողոք է հասունացել տեղացիների և Բաքվի կողմից նշանակված վարչական ղեկավար Ռաուֆ Ջաբիևի միջև (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=2291031127992296

Գյուղի բնակիչները հայտարարել են, որ քաղաքապետը չի հետաքրքրվում գյուղի խնդիրներով` ճանապարհները վատ վիճակում են, չկա կոյուղի...

Չնայած դրան, Ռաուֆ Ջաբիևը գյուղացիների վրա 300 մանաթի տուգանք է դրել աղբը իբրև թե ճանապարհի վրա թափելու համար` աղբը թափելու համար հատուկ տեղ չհատկացնելով։

Բացի այդ բնակիչները դժգոհ են, որ քաղաքապետը նախաձեռնել էր գյուղի անվանափոխություն առանց գյուղացիների կարծիքն հաշվի առնելու։

Իհարկե ակնհայտ է, որ խնդիրը ավելի խորն է` թալիշական ցանկացած անվանում, ինքնաիդենտիֆիկացման ցանկացած փորձ վերացնել և թույլ չտալ, որ թալիշների կամ մյուս բնիկ փոքրամասնությունների մոտ ազգային պատկանելության զգացում առաջանա։

Սա Ադրբեջանի ձեռագիրն է, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ հայկական մշակութային և պատմական ժառանգությունը յուրացվեց Նախիջեւանում, Գանձակում, և Արցախում այս օրերին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ