ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Կարո՞ղ ենք մենք էլ անդրադարձ կատարել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին

Կարո՞ղ ենք մենք էլ անդրադարձ կատարել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին
16.12.2024 | 10:23

Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Թուրքիայի Սաքարիա քաղաքում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային։

Մի պահ, մտորելու համար, հիպոթետիկ պատկերացրեք՝ մենք էլ, Թուրքիայի նախագահի պես, անդրադարձ ենք կատարում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և, օրինակ, ի լուր աշխարհի ընդգծում ենք մեր երկրի պատմական շարունակականության կարևորությունը և, հարգելով ու գնահատելով մեր պատմական ժառանգությունը, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հայտարարում ենք 1918 թվականի մայիսի 28-ին ձևավորված անկախ Հայաստանի (Առաջին) Հանրապետության անմիջական ժառանգորդն ու իրավահաջորդը, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ոչ թե «հետխորհրդային երկիր», այլ՝ «նախախորհրդային» երկիր:

Այնուհետև, որպես վերոհիշյալ հայտարարության տրամաբանական շարունակություն, կրկին ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություն, հանդիսանալով 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագրի կողմ, հետամուտ է լինելու Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ԱՄՆ-ին վերապահված արբիտրաժային իրավասությունների շրջանակում կայացված իրավարար վճռի իրագործմանը:

Եթե Առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկիրը ցանկանում է այսօրվա «ձեռքբերումների» ֆոնին սրբագրել իր պարտությունը, ապա կարո՞ղ ենք մենք արդյոք (կրկին` հիպոթետիկ) առնվազն քննարկման առարկա դաձնել մեր` որպես Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով հայրենազրկված ու ցեղասպանված ժողովուրդ, բայցևայնպես` հաղթանակած երկիր, միջազգային իրավունքի ուժով «հասանելիք» հատուցումների ստացման իրավունքը:

Չնայած, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս, «անհնարինը հնարավոր դարձնելու» փոխարեն, սկսելու ենք մենք մեր ներսում վիճարկել մեր իրավունքների իրավունակությունն ու գործունակությունը, չտեսնելով (կամ չտեսնելու տալով) ուրիշների` գոյություն չունեցողը օրակարգ դարձնելու հմուտ քաղաքականությունն ու վարքագիծը:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ