ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ցանկացած վիճակ հնարավոր է փոխել, եթե անտարբեր չես

Ցանկացած վիճակ հնարավոր է փոխել, եթե անտարբեր չես
03.01.2025 | 12:52

Հայրությունը և ընդհանրապես ծնող լինելը, երեխայի բարեկեցությունը ապահովելու անվան տակ, փող դիզելն ու ունեցվածք կուտակելը չէ: Ծնողի պարտականությունը առաջին հերթին երեխայի համար ապահով միջավայր ստեղծելն է: Իսկ սա նշանակում է զբաղվել պետության խնդիրներով՝ ստեղծելու արտաքին և ներքին վտանգներից պաշտպանված պետություն:

Հայաստանում ծնողների մեծ մասը չեն ուզում իրենց երեխաների համար նման պատասխանատվություն ստանձնել և պատրաստվում են իրենց երեխաների բարեկեցիկ ու ապահով ապագա ունենալու երազը զոհաբերել հանուն այսօրվա փոր հացի:

Երբևէ չեմ մտածել, որ ստիպված եմ լինելու ապրել իմ երկրում նման գիտակցությամբ մարդկանց հետ և անհաղորդ նայել, թե ինչպես են մի խումբ դավաճաններ կործանում մեր երիտասարդ պետությունը:

Ակնհայտ է վաղուց արդեն, որ այս իշխանության օրոք չի լինելու խաղաղություն, լինելու է նոր պատերազմ և երաշխավորված պարտություն: Խուսափել սա ճանաչել և սրա հետ առերեսվել, մեղմ ասած, մանկամտություն է, ավելի ճիշտ՝ անպատասխանատվության բարձրագույն դրսևորում, ինչպես արդեն նշեցի:

Ամանոր է, բայց շնորհավորելու առիթ չկա, սակայն կան բոլորիս ուղղված մաղթանքներ:

Մաղթում եմ բոլորիս այնքան գիտակցություն, որ հավատանք վերջապես՝ ցանկացած վիճակ հնարավոր է փոխել, եթե անտարբեր չես. մաղթում եմ բոլորիս այնքան խիզախություն, որ մեր կարողության չափով ձեռք մեկնենք այլոց, դառնանք միասնական, զորանանք, քանզի միայն այսպես կարող ենք լուծել մեր առաջ ծառացած մարտահրավերները:

2020-ի նոյեմբերից ի վեր չորս տարի մսխեցինք՝ շարունակելով միմյանց չվստահել՝ տեր չկանգնելով պետությանը և այն թողնելով գերագույն ստախոսի քմահաճույքին:

Բոլոր իրական և արդարամիտ, սեփական պետության համար կռիվ անող հայեր, դուք եք այս երկրի իրական տերերը, և մենք ենք որոշելու մեր ապագան:

Հանձնվել չկա, խեղճանալ չկա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5413

Մեկնաբանություններ