ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Թշնամու դեմ պայքարը պետք է լինի մտածված ու կշռադատված, ոչ թե՝ անիմաստ նահատակության տանող

Թշնամու դեմ պայքարը պետք է լինի մտածված ու կշռադատված, ոչ թե՝ անիմաստ նահատակության տանող
26.01.2025 | 08:28

Մեր անպատասխանատու քաղաքական մտքի բնութագրական գծերից մեկն այն է, որ մեր գործիչները, մասնակի ճշմարտությունների և սահմանափակ ու, նույնիսկ, երկրորդական բնույթի եզակի փաստերի հիման վրա, ֆանտաստիկ ընդհանրացումներ կատարելով ու ճակատագրական եզրահանգումների գալով, ճախրում ու սավառնում են երկինքներում։

Այնինչ, կենսական բնույթի արժեքավոր եզրակացությունների հանգելու համար պետք է օգտվել ոչ միայն ձեռնտու մասնակի ճշմարտություններից ու ֆիլտրած փաստերից, անցանկալիները դեն նետելով, այլև հենվել ճշմարտությունների ու փաստերի ամբողջ գամմայի վրա՝ ցանկալի, թե անցանկալի։

Այդ ամենը անելիս ցանկալի է նաև հասկանալ, որ, սեփական ձայնից հմայված և երկնքում ճախրելով, նման հարցերը չեն լուծվում, և դրանց լուծմանը կարող է նպաստել իրատեսական վայրէջքը դեպի բոլորովին այլ իմաստ ու բովանդակություն ունեցող իրականություն։

Բացի դրանից, հերոսական անցյալի փաստերը գնահատելու ժամանակ կարևոր են ոչ թե այդ ընթացքում արած քաջագործությունները, այլ դրանց վերջնական արդյունքները։

Եվ, վերջապես, թշնամու դեմ պայքարը պետք է լինի մտածված ու կշռադատված և ոչ թե միայն դեպի անիմաստ նահատակություն տանող։

Օրինակ, իրատեսական մոտեցման դեպքում, այն էլ՝ 1896-ից ու Ադանայից հետո, խելագար ռիսկի հետ էր կապված մեր ոչ չեզոք քաղաքականությունը առաջին աշխարհամարտում։

Իսկությունն այն է, որ նույնիսկ բալկանյան պատերազմները թուրքերի համար գոյաբանական չէին, բայց նրանց պայքարը Հայկական լեռնաշխարհի ու Անատոլիայի համար գոյաբանական էր, և մենք տարօրինակորեն ու անխոհեմաբար այդ պայքարի մաս դարձանք։

Եվ այդ ընթացքում, ո՛չ հաշվենկատ ռուսների ու Եվրոպայի, ու ո՛չ էլ գազան թուրքերի պահվածքը իրենց շահի տեսանկյունից տարօրինակ չէր, և այդ նույն տեսանկյունից տարօրինակ ու անհասկանալի էր մեր վարքագիծը։

Երբ ուրիշի ձեռքում գիտակցաբար գործիք ու խաղալիք ես դառնում՝ դրան համարժեք շահ ունենալու համար, դա դեռ ինչ-որ տեղ հասկանալի է, բայց որ ուրիշի խաղալիքն ես դառնում, այն էլ՝ ահռելի կորուստների գնով, պետք է շատ դժվար հասկանալի լինի։

Դա էլ արդեն, ինչքան էլ դաժան հնչի, խոսում է սեփական քաղաքական վերնախավի բացակայության կամ էլ, առնվազն, նրա անճարակության և իմիտացիոն գործունեության մասին։

Եթե մենք մեզ հարց տանք, թե ի՞նչ տեղի կունենար, եթե մեր վերնախավի կովկասյան հատվածը վարեր իսկական չեզոքության քաղաքականություն, որը հայ ժողովրդի համար ամենից ձեռնտուն էր, ապա պարզ է, որ դրա անմիջական հետևանքը կլիներ ցարական իշխանությունների աչքից նրա ակտիվ մասի ընկնելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ

¾Â»Ã©Å½Â·/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ