«Սատկած ձիու տեսությունը» կառավարման և կազմակերպչական վարքագծի տեսություն է, որը խոսում է անարդյունավետ կամ անօգուտ գործողությունների մասին, որոնք շարունակվում են, չնայած դրանց արդյունավետության բացակայությանը: Այս տեսությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ, հաստատությունները, հասարակական և քաղաքական կազմակերպությունները կամ ազգերը առնչվում անլուծելի թվացող խնդիրների հետ: Իրականությունն ընդունելու փոխարեն, նրանք կառչում են իրենց արարքների արդարացման հիմնավորումներից։
Այս տեսության հիմնական գաղափարն այն է, որ եթե գիտակցում եք, որ սատկած ձի եք նստում, ապա ամենախելացի բանը իջնելն է: Սակայն գործնականում հաճախ հակառակն է լինում: Սատկած ձիուն լքելու փոխարեն մարդիկ անում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են.
• Ձիու համար նոր թամբ գնելը:
• Ձիու սննդակարգի բարելավումը, չնայած սատկած լինելուն։
• Հեծյալին փոխելը` իրական խնդիրը լուծելու փոխարեն:
• Ձիապահին աշխատանքից ազատելը և նորին վարձելը` այլ արդյունքի ակնկալիքով։
• Հանդիպումներ անցկացնելը՝ քննարկելու սատկած ձիու արագությունը բարձրացնելու ուղիները:
• Ստեղծել հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր՝ սատկած ձիերի խնդիրը բոլոր կողմերից վերլուծելու համար: Այս խմբերը ի վերջո գալիս են ակնհայտ եզրակացության, որ ձին սատկած է։
• Արդարացնել ջանքերը՝ համեմատելով ձին այլ նմանատիպ սատկած ձիերի հետ՝ եզրակացնելով, որ խնդիրը նախապատրաստվածության պակասն է:
• Իրականացնում են ձիերի վարժեցման ծրագրեր, ինչը նշանակում է լրացուցիչ ռեսուրսներ և ծախսեր։
• Վերասահմանում են «սատկած» տերմինը այլով՝ մեզ համոզելու համար, որ ձին դեռևս ունի ներուժ:
Այս տեսությունը ընդգծում է, որ քանի դեեռ մարդը ժխտում է իրականությունը, վատնում ժամանակ, ռեսուրս և ջանք՝ խնդիրն է՛լ ավելի է խորանում:
Արդյունավետ լինելու համար երբեմն անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է ժամանակը «իջնել ձիուց» և շարժվել առաջ:
Եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե որ գործողությունների հաջորդականությունը կարող է արդյունք ապահովել:
Գրիգոր Գրիգորյան