«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

«Խաղաղության պայմանագիր» կոչվող ղազագրի առանցքային տարրերից մեկը

«Խաղաղության պայմանագիր» կոչվող ղազագրի առանցքային տարրերից մեկը
13.03.2025 | 13:33

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, «իրական Հայաստանի» մասին իր ցնդաբանության շրջանակներում, հանդիպել էր մի խումբ «գաղափարակիցների» հետ և փորձում էր բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Այս քննարկման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, նա նշել է, որ «ՀՀ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն»։

Եթե ավելի պարզ ասենք, սա նշանակում է մոտավորապես հետևյալը՝ «Թուրքիան ու Ադրբեջանն ինչ կասեն, դա էլ կանեմ։ Ուզո՞ւմ են Արևմտյան Ադրբեջան՝ թող այդպես էլ լինի»։

Սա Ալիևի կողմից տևական ժամանակ պարտադրվող և «խաղաղության պայմանագիր» կոչվող ղազագրի առանցքային տարրերից մեկն է, այն կետը, որի պատճառով մինչ օրս Ադրբեջանը ձգձգում է փաստաթղթի ստորագրումը։ Նիկոլը հրապարակավ հայտարարում է, որ ինքը պատրաստ է փոխել Սահմանադրությունը՝ անկախ դրա բովանդակությունից։ Ի դեպ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այդ Սահմանադրություն կոչվող թուրանական դոկտրինի հեղինակները (Տիգրան Եգորյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Վահե Գրիգորյան և այլն), ապա կարելի է հանգիստ եզրակացնել, թե ինչ բովանդակություն այն կարող է ունենալ։

Փաստորեն, Նիկոլը բաց տեքստով ասում է, որ ինքը պատրաստ է մեր տարածաշրջանում որպես հիմնական խաղացող տեսնել Թուրքիային։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ, երբ նա ասում է «Արևմուտքի հետ հարաբերություն, գործընկերություն, լոգիստիկա» և այլն, դա ուղղակիորեն վերաբերում է թյուրքական գործոնին։ Հարգելինե՛րս, եթե չգիտեք, ասեմ, որ այսօր Արևմուտքը մեր տարածաշրջանում գործում է Թուրքիայի միջոցով և ներկայացված է հենց նրա կողմից։ Ու երբ Նիկոլը նման բառեր է օգտագործում, նկատի ունի իր իսկական տերերին։ Ասեմ ավելին՝ այսօր Արևմուտքը Թուրքիային է պատկերացնում որպես Հարավային Կովկասի հարցերի հիմնական մենեջեր։ Ավելին, Նիկոլն իր խոսքում քանիցս շեշտել է, որ «Թուրքիային մենք ընկալում ենք Ադրբեջանի միջոցով, մենք պետք է ունենանք օրակարգ Թուրքիայի հետ»։ Ակնհայտ է, որ սա պարզապես քաղաքական ծխածածկույթ է, քանի որ ադրբեջանական օրակարգը թուրքականից ոչնչով չի տարբերվում (պանթյուրքիզմ լայթ)։

Ի դեպ, իր հակահայկական անբարո պահվածքով Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի Թուրքիան Հարավային Կովկասում դառնա ավելի ազդեցիկ և առանցքային գործոն, խառնվի ՀՀ-ին վերաբերող բոլոր հարցերին։ Նրա ախորժակն էլ հայտնի է բոլորիս՝ արդեն 120 տարի և ավելի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ