Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հարց` զուտ «ախպերականով»

Հարց` զուտ «ախպերականով»
15.06.2012 | 16:39

Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո C խմբում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ խմբային երրորդ խաղում միմյանց դեմ ելնող Իսպանիայի ու Խորվաթիայի ընտրանիներին մեկ քառորդ դուրս գալու համար բավարարում է ցանկացած արդյունավետ ոչ-ոքի` սկսած 2:2 հաշվից: Սրանից ամենամեծ խռովքը պատել է Իտալիայի ընտրանուն: Մասնավորապես իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է. «Եթե իսպանացիները խորվաթների հետ խաղան 2:2, նրանց վրա կծիծաղի ողջ աշխարհը»: Ինչո՞ւ է տագնապում Բուֆոնը: Նրա թիմը մի անգամ արդեն հայտնվել է նման իրավիճակում: «Եվրո-2004»-ին Շվեդիան ու Դանիան միմյանց հետ խաղացին երկուսին էլ ձեռնտու ոչ-ոքի, արդյունքում «Սկուադրու աձուրան» դուրս թռավ առաջնությունից: «Ես չեմ մտածում և ոչ մի 2:2-ի մասին: Մենք պրոֆեսիոնալներ ենք և մտադիր ենք հաղթել Խորվաթիային», -սրանք Վիսենտե դել Բոսկեի` Իսպանիայի գլխավոր մարզչի խոսքերն են: Պարզ է` ասված իտալացիների (ու ոչ միայն) տագնապին ի պատասխան: Սակայն այս ամենի մեջ ամենաառաջնային հնչողություն է ստանում հետևյալ հարցը` իսկ ինչո՞ւ Իտալիան իրեն հասցրեց այն օրին, որ իր ճակատագիրը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք: Իսպանիային չէիք կարող հաղթել` հասկացանք, բայց ինչո՞ւ ձեր հարցերը չլուծեցիք խորվաթների հետ խաղում: Չմոռանանք, որ խմբայինից դուրս գալու համար Իտալիան դեռ պիտի կարողանա հաղթել Իռլանդիայի ընտրանուն, ում համար Եվրոպայի այս առաջնությունն արդեն ավարտված է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ