Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Արոնյանը` երկրորդ մրցանակակիր

Արոնյանը` երկրորդ մրցանակակիր
28.01.2013 | 14:48

Ավարտվեց Վեյկ-ան-Զեեի շախմատային ավանդական խոշոր մրցաշարը: Ինչպես վաղապես տեղեկացրել էինք, նորվեգացի տաղանդավոր գրոսմայստեր Մագնուս Կառլսենը դեռևս տասներկուերորդ տուրում էր լուծել հաղթողի իր խնդիրը, սկզբունքային հարցը մնում էր այն, թե Արոնյան-Անանդ զույգից ով է զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը, ում է վիճակված մրցանակային եռյակն եզրափակելը: Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարունայի հետ, մինչդեռ հնդիկ գրոսմայստերը պարտվեց: Այսպիսով` Անանդը մնաց ունեցած ութ միավորով, Արոնյանն ութուկեսով դարձավ երկրորդ մրցանակակիր: Կառլսենի անվան դիմաց գրանցված է տասը միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ