Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԻՏՁՄ-ն 1-ին անգամ կանցկացնի Business Innovation Forum

ԻՏՁՄ-ն 1-ին անգամ կանցկացնի Business Innovation Forum
25.11.2013 | 10:44

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում առաջին անգամ կազմակերպում է Business Innovation Forum: Համաժողովի նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:

Միջոցառմանը կմասնակցեն տեղական և արտասահմանյան տեխնոլոգիական և այլ ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներ, պետական մարմիններ, բիզնես միավորումներ և ասոցիացիաներ, բիզնես գործակալություններ, խորհրդատվական ընկերություններ, կրթական հաստատություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպություններ։

Միջոցառումը կմեկնարկի պլենար նիստով, որին հաջորդեն գործարար ներկայացումներ, կլոր սեղաններ բիզնեսի կազմակերպման վերաբերյալ, բիզնեսի կազմակերպման խնդիրների քննարկում հրավիրված խոսնակներով:

Business Innovation Forum-ը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Համաժողովը կունենա հետևյալ հիմնական թեմատիկ բաշխումը՝ ընկերությունում արդյունավետ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրներ, տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում։

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ