-
29.12.2020|
13:55
Թուրքիայի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են:
-
28.12.2020|
20:53
ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ՝ ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունում:
-
28.12.2020|
20:40
Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
-
28.12.2020|
15:53
ՌԴ ՊՆ-ն իր կայքում հրապարակել է 2021-ի օրացույց՝ ժամանակակից զենքի նմուշներով, որտեղ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է «Օրիոն» անօդաչու սարքի լուսանկարը: Լուսանկարում պատկերված է անօդաչու, որը ստեղծվել է «Ինոխոդեց» մշակման աշխատանքների շրջանակներում:
-
26.12.2020|
20:54
Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
-
26.12.2020|
20:53
Նոյեմբերի 10-ին կնքվեց զինադադարի պայմանագիր, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին: Այժմ երկու հակառակ կողմերը զբաղված են հետպատերազմյան ներքին գործերով: Երևանն ու Բաքուն ընդհանուր առմամբ համաձայն են, որ Բաքուն հաղթեց, իսկ Երևանը պարտվեց: Գոնե այս հարցում նրանց միջև համաձայնություն կա:
-
26.12.2020|
20:52
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
26.12.2020|
20:44
Հունվարին թուրք զինվորականները ռուս խաղաղապահների հետ կսկսեն ծառայությունը Ղարաբաղի հարցով կենտրոնում։ Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան։
-
26.12.2020|
13:57
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 147 զինծառայողների անուն-ազգանունները:
-
25.12.2020|
21:02
ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում՝ շքանշանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում: