Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հոբելյար մրցանակակիր Ռոման Բալայանը

Հոբելյար մրցանակակիր  Ռոման Բալայանը
15.07.2016 | 12:01

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում իրականացվող կարևորագույն միջոցառումներից է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը համաշխարհային կինոարվեստում նշանակալից վաստակ ունեցող անհատներին:
Այս տարի «Եղիցի լույսի» արժանացավ հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ում ֆիլմերում ակնհայտ են հոգևոր, խորհրդապաշտական շեշտադրումները:
Բալայանն այս տարի հոբելյար է. լրանում է նրա ծննդյան 75-ամյակը: Այս տարելիցը առիթ է ի մի բերելու արդեն արված զգալի գործը և, իհարկե, շարժվելու առաջ:


Ռոման Բալայանին մրցանակ հանձնելիս մասնավորապես նշվեց, որ «Եղիցի լույս» մրցանակը սահմանվել է Հարություն Խաչատրյանի առաջարկով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ: Ռոման Բալայանը «Եղիցի լույս» մրցանակի հինգերորդ դափնեկիրն է:
Հարություն Խաչատրյանը այսպես գնահատեց իր կոլեգայի և բարեկամի արվեստը. «Ռոման Բալայանի մասին բոլորը գիտեն համաշխարհային և հայկական կինոյում: Շատ դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ և մեծ մարդ: Մենք մեծացել ենք նրա ֆիլմերով, նրա ֆիլմերի պատգամներով: Մեր ամբողջ երիտասարդությունն անցել է նրա ֆիլմերի ազդեցության տակ: Ընդդիմախոսներն ասում են, թե Ռոման Բալայանը Հայաստանում ոչ մի ֆիլմ չի նկարել: Բայց հայ մարդը, որտեղ էլ նկարի, իր արվեստը, իր մտածողությունը հայկական են»:
Հայաստանում ֆիլմ չնկարելու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Ռոման Բալայանը հեգնեց. «Թողե՞լ են, որ նկարեմ»:


Մրցանակակիր և հոբելյար Ռոման Բալայանը, որ դժվարությամբ էր կարողանում թաքցնել հուզմունքը, իր խոսքում ի մասնավորի ասաց. «Ես շատ շոյված եմ, երախտապարտ: Ահա նստած է այստեղ մի տաղանդավոր մարդ, հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, և ես ցավում եմ, որ չեմ ստանում այս մրցանակը նրանից հետո»:
Մրցանակի հանձնման արարողությունը հագեցած էր նաև մշակույթով. Գևորգյան ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը կատարեց խմբերգերի ընտրանի: Ի դեպ, մրցանակի հանձնման արարողակարգն սկսելուց առաջ Էջմիածին համեմատաբար շուտ հասածներս հնարավորություն ունեցանք ակամա ներկա լինելու իրենց առաջիկա ելույթին նախապատրաստվող ճեմարանական երգիչների փորձին, որի ընթացքում նրանք նաև կատարեցին քնարական բովանդակությամբ հոգեթով մի երգ՝ հավաստիացնելով, որ իրենք կարող են գնահատել ու մատուցել նաև արվեստի աշխարհիկ նմուշները:


Մրցանակի հանձնման արարողակարգը, որ սկսվել էր Տերունական աղոթքով, ավարտվեց Պահպանիչով:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¡/1746436884">

Բաժնի բոլոր նորությունները »

Հրապարակախոսություն

Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)
Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը