Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը
28.10.2020 | 21:32

Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին. SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ գործարքը՝ չօգտնելով Էրդողանի ռեժիմին: TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:


Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով: SpaceX- ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ Շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց: Հայերի ակցիային անդրադարձել են ԶԼՄ-ները և լրատվական ագրեգատորներ։

Դիտվել է՝ 16109

Մեկնաբանություններ