Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԵՄ-ն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը

ԵՄ-ն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը
09.02.2021 | 14:35

ԵՄ-ն ընդունել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման հայտը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի»ն, նշելով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու համար դիմել էր հունվարի 29-ին:


«ՌՈՒՆՀ-ն հայտ էր ներկայացրել Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA)՝ 2020-ի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, պատվաստանյութը մշակողները և EMA ներկայացուցիչների միջև նման գիտական խորհրդակցություն անցկացրել էր նաև 2021-ի հունվարի 19-ին: Հունվարի 29-ին մենք դիմել էինք ԵՄ-ում «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար, որից հետո սկսվել է EMA-ին տեղեկատվություն ներկայացնելու գործընթացը: Հիմնադրամը EMA-ից պաշտոնական հաստատում է ստացել, որի համաձայն՝ հայտն արդեն ընդունվել է», - հայտնել են հիմնադրամից:


ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների պատվաստանյութերը: Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Դիտվել է՝ 8202

Մեկնաբանություններ