Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»

Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»
04.10.2023 | 16:23

Կապիտուլյանտ, հողատու ու ապաշնորհ «իշխանությունը», պադոշային համառությամբ շարունակում է իր իսկ հանցավոր մեղքերի տակից փախնելու փորձեր անելը:

1. Աշխարհի բոլոր լիդերները բղավում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որն էլ բերել է 2020

թ.-ից հետո ստեղծված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը և ազատել է Ադրբեջանի ձեռքերը` Արցախի դեմ ցանկացած տիպի ագրեսիայի համար (սկզբում բլոկադա, սով, հետո` ռազմական ագրեսիա ու էթնիկ զտումներ):

2. ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ մամուլի, մի քանի անգամ հրաժարականի փորձեր է արել, սակայն հենց Արցախում, նրան համոզել են, որ դա նպատակահարմար չէ: Վերջին հրաժարականի ցանկությունից Հարությունյանը հետ չի կանգնել, իսկ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը ոչինչ չի արել` ենթադրում եմ, նախապես իմանալով Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին:

3. Մինչև Նիկոլը և իր տխրահռչակ խմբակը չընդունեն պետության դեմ գործած իրենց հանցավոր մեղքերը և չգիտակցեն իրենց կողմից շարունակվող արկածախնդիր քաղաքականության ողբերգական հետևանքները` Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվելու են ծայրաստիճան վտանգավոր ու անընդհատ խոցելի իրավիճակում:

4. Իսկ եթե գիտակցում են, ու շարունակում են կործանարար սխալների շարքը, ապա պետության շահերի դեմ դավադրությունն ապացուցելու կարիք ուղղակի չկա: Ամեն ինչ պարզ է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ