Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հաջողված», ցավոք, նաև ուսանելի օրինակ

«Հաջողված», ցավոք, նաև ուսանելի օրինակ
14.10.2023 | 07:15

Արցախյան «44-օրյա պատերազմը» կարծես պարզորոշ և ակնհայտ ցույց տվեց և հաստատեց «Բայրաքթարների»՝ ԱԹՍ-ների ռազմական-մարտավարական, տնտեսական նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

ԱԹՍ-ները գալիորեն էժան են օդանավերից, ճշգրիտ և սովորական հրթիռներից, գրեթե աննկատ ու անսպասելի, հանկարծակի և անակնկալ...

Եվ պատահական չէ, որ հիմա ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են արհեստական բանականությամբ օժտված տակտիկական և ստրատեգիական զինատեսակների նախագծման և արտադրման ծրագրերի վրա:

Աշխարհի Տերերի քավորությամբ Արցախի շրջափակման և արցախահայերի էթնիկական բռնի տեղահանման, ազգային ու տարածքային խնդիրների լուծման տարբերակը ևս դարձավ օրինակ, և արդեն այն դառնում է իրականություն Պաղեստինում՝ Գազայում:

Եվ այսուհետ, հավանաբար ազգային ու տարածքային խրթին, բարդ, կնճռոտ վեճերի, խնդիրների լուծման ժամանակ այն կօգտագործվի որպես ակնհայտ և «հաջողված», ցավոք, նաև ուսանելի օրինակ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4145

Մեկնաբանություններ