Մոլախոտը ուրախացավ,
երբ ցորենը հիվանդացավ,
- Գուցե մարդիկ չնկատեն,
նրա տեղ ի՞նձ ցորեն դիտեն:
Լսեց մշակը բարեձեռ.
-Ցորյանի մոտ
մոլախոտը նու՛յնն է թե` նե՛ռ,
բայց ցորենը մեր հացն է սուրբ
և արտ ուղղեց կենդանի ջուր:
ՈՒղղվեց հասկն ու հասունացավ,
հատիկներով բազմապատկվե՛ց, հզորացա՛վ
և փա՛ռք տվեց բարի մշակն աղոթաձայն:
Երբ հունձ լինի, ա՛յս է բարին`
հատիկ ցորենը` ամբարին,
մոլի խոտը`
թեժ կրակի մաքրող ճարին...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ