«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Սոլեյմանին իրապես առանձնանում էր խորքային աշխարհաքաղաքական մտածողությամբ

Սոլեյմանին իրապես առանձնանում էր խորքային աշխարհաքաղաքական մտածողությամբ
03.01.2025 | 19:46

2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին, Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին՝ պանթուրքիզմի թշնամին ու հայկական Արցախի կողմնակիցը:

Լինելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը՝ Սոլեյմանին իրապես առանձնանում էր խորքային աշխարհաքաղաքական մտածողությամբ: Նա քաջ գիտակցում էր, որ Արցախյան հիմնահարցի լուծումը հօգուտ Ադրբեջանի հանգեցնելու է թուրքական տարրի ակտիվացմանը Իրանի հյուսիսում, Նախիջևանյան Էքսկլավի ցամաքային միացմանը Ադրբեջանին՝ Սյունիքի համար անդառնալի հետևանքներով:

Միաժամանակ, Սոլեյմանին վստահ էր, որ նման սցենարի իրագործումը, ի վերջո, հանգեցնելու է սիոնիստական ուժերի ակտիվացմանը տարածաշրջանում:

Ընդ որում, Սոլեյմանին չէր հակադրում թուրքական ու սիոնիստական դերակատարներին՝ արդարացիորեն դիտարկելով նրանց որպես մեկ հրեշի տարբեր գլուխներ (Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս այս մոտցեման օբյեկտիվությունը):

Սա է պատճառը, որ Սոլեյմանիի սպանությունն այդքան մեծ խանդավառությամբ ընդունվեց թե՛ Բաքվի ու Անկարայի, թե՛ Թել-Ավիվի, թե՛ դրանց գլոբալ կուրատորների կողմից:

Բաքվում Սոլեյմանիին պարբերաբար մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմին անուղղակիորեն աջակցելու մեջ:

Սուլեյմանին զբաղվում էր լիբանանյան «Հեզբոլլահ»-ի անդամների հավաքագրմամբ ու վերապատրաստմամբ։

Ըստ ադրբեջանցիների՝ նրանց թվում եղել են լիբանանահայեր, որոնք հետագայում մասնակցել են Արցախում ռազմական գործողություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են նաև գեներալի դերը Իրանի հյուսիսային շրջաններում թյուրքական անջատողականությունը ճնշելու գործում: Սոլեյմանիին վերագրվում է նաև Ադրբեջանի տարածքում գործող դիվերսանտների պատրաստումը։

Ամեն դեպքում, Սոլեյմանիի սպանությամբ էապես խարխլվեց իրանական «խորքային պետությունը»:

Նրա սպանությունից հետո Իրանում սկսվեցին դրսից հրահրվող անհնազանդության ակցիաները՝ մոդեռնիզացման պահանջներով: Դրան հետևեցին լուրջ քաղաքական գործընթացներ ու ներէլիտար վերադասավորումներ, որոնք հանգուցալուծում ստացան նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլահիանի փաստացի լիկվիդացմամբ ու Իրանի համար առանցքային նշանակության հարցերի շուրջ կրավորական կեցվածք ունեցող նոր գործադիրի ձևավորմամբ:

Մեծ հաշվով, Սոլեյմանիի սպանությամբ նոր թափ ստացավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պայքարը, որը շարունակվում է առ այսօր:

Կորպուսի թուլացումը, իր հերթին, անխուսափելիորեն հանգեցնելու է Իրանի կողմից պարբերաբար հայտարարվող «կարմիր գծերի» վերանայմանը՝ Հայաստանի համար լուրջ անվտանգային ռիսկերով:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ