Արարչագործ Տե’ր, շնորհակալ եմ ամեն անձրևի կաթիլի համար, որ սնում է ջրով Բերքաբեր Հայրենիքիս հողը։
Տե’ր, շնորհակալ եմ ամեն արևոտ օրվա ու թթվածնով հագեցած ամեն պահի համար, որ հողից ստեղծված մարդուն բաշխում ես կյանք, հնարավորություն տալով մահից հետո նորից դառնալ հող, յուրաքանչյուր ծիլ, որ ծաղկում է, պատգամում ես փոխանցել, որ մահը կյանքի ավարտը չէ, անէություն չէ ու մենք ևս, ինչպես բնությունը, վերածնվում ենք:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ