ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Օր 18

Օր 18
20.03.2025 | 11:33

Տե‘ր, ներիր, մեղավոր եմ։

Տե‘ր, ներիր շատակերությանս համար, հունից դուրս գալուս համար, պահի տակ նյարդերիս չտիրապետելու համար։

Պահքի այս շրջանում միայն մեկ անգամ կարողացա չուտել, որ մաքրվեմ, թեպետ մտապահել էի շաբաթը մեկ օր ծոմ պահել, ոչինչ չուտել, իսկ մյուս օրերին կենդանական ծագմամբ ուտելիք չընդունել։

Իմ այդ մտապահությունը, սակայն, դժվար է ստացվում իրականացնել։

Ես արդեն երկու-երեք անգամ մածուն եմ կերել, երեկ էլ չդիմացա շոկոլադ կերա, որը, պարզվեց, կաթնային էր, պասային չէր։ Ինքս ինձ խաբեցի, թե 50 տարեկանից դժվար է սննդային գայթակղություններին չտրվել։ Հետն էլ համոզեցի ինձ, որ պասային ուտելիքներից փորացավ եմ ընկնում, շաքարս է բարձրանում ...

Հետո մեղքս վերցրեցի ու վախենալով նորից խոստացա, որ էլ չեմ անի նման բան, նման կոնֆետ չեմ ուտի։

Բայց այդ նոր մեղքիցս, չուտելու խոստումին դրժելու վախիցս էլ եմ աշխատելու ազատվել։ Նման վախն ի՞նչ է, որ չհաղթահարեմ։

Տե‘ր, լուրերից էլ անտարբեր չեմ մնում, լսում եմ ու պահի տակ զգացմունքներիս չեմ տիրապետում, կարող եմ բարկանալ։

ՈՒ էլի ինքս ինձ արդարացնելու պատճառներ եմ բերում, չէ որ լրագրող եմ, չէ որ երկիրս շիտակ խոսքի կարիք ունի։

Է՜հ...

Բայց հենց կոչմանս մեջ վստահ մնալու համար եմ պահքի շրջանում ինքս ինձ նպատակ դրել պահեցողությունը, որն ընկալում եմ մաքրվելու, կյանքս վերանայելու, վերաիմաստավորելու միջոց։

Գիտակցում եմ նաև, որ մի գյուղական վայրում, առանց ինտերնետի ավելի հեշտ կլիներ պահքի շրջանի փորձություններն անցնել, հոգով մաքրվել, ուժեղանալ, բայց դրա հնարավորությունն այս շրջանում չունեցա։

Տե‘ր, խոստովանում եմ մտքերիս պայքարի, ֆիզիկական գայթակղություններիս մասին. դժվար է։

Հեշտ չէ պահքի շրջանում ամեն բան ճիշտ անել։

Բայց գոհ եմ, որ մղումս դարձել է հոգիս բուժելու հավելյալ միջոց։

ՈՒժ տուր ու ներիր ինձ մեղքերս զգալ, ընդունել ու ապաշխարել։

Չարի հնարքների դեմ աղոթք

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից:

Ամեն:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ