«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հատուկ հայրենիքը ուրացողների համար

Հատուկ հայրենիքը ուրացողների համար
29.03.2025 | 07:56

Յուրաքանչյուր երկիր յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենարանը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է, այն դառնում է մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոնը: Երբ ճակատագիրը հալածում է ազգին, այն լինում է ազգային կյանքի պատվարը, հույսերի կղզին, վերածննդի գրավականը:

Հայաստանի համար հենց այս վերջին դերն էլ խաղացել և խաղում է Լեռնային Ղարաբաղի Մարզը՝ հայոց հարազատ Արցախը:

Բնությունն ինքը նրան տվել է վիթխարի նշանակություն: Այստեղ՝ Կարսյան և Սևանյան լեռնաստանների շարունակությունը հանդիսացող անառիկ բարձունքներում, ավելի քան երկու հազար տարիների ընթացքում հայ ժողովուրդը դիմագրավել է քոչվոր ցեղերի գրոհներին՝ պահպանելով իր մշակույթը, իր ազգային դեմքը:

Միաձույլ լինելով ազգագրորեն, տնտեսապես և լեզվական տեսակետից՝ Արցախը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին եղել է անցյալում, այդպիսին է այժմ և այդպիսին կմնա հավերժորեն, քանի որ Հայաստանի սիրտը՝ դաշտն Արարատյան, անհնար է պաշտպանել առանց Արցախի:

Պատմության երկար ընթացքում արյունռուշտ ամբարիշտ թուրքերը բախվել են Արցախի ամրությանը՝ նրա խորքը թափանցելով լեռների, արագընթաց գետերի հովիտներով, այստեղ էլ չկարողանալով երկար մնալ: Հին ժամանակներում Սյունյաց երկրամասի իշխանության ժառանգ մելիքությունները սեփական ուժերով վանել են թշնամուն:

Բնությունն ու պատմությունը Արցախում ստեղծել են խոչընդոտներից չընկճվող հայի ցայտուն արտահայտված տիպ: Սփռված ամբողջ աշխարհում՝ նրանք հեշտությամբ կարող են ճանաչվել:

Գործունության լայն թափ, անձնազոհ քաջություն, վտանգալից խիզախության հակում, ինքնավստահություն, ինքնահատուկ համառություն, ուղղամիտ հաստատակամություն, նահապետականություն ընտանեկան կյանքում. ահա արցախյան հատուկ գծերը:

Թարգմանությունը՝ Ս. Գորոդեցկուց

Անահիտ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2843

Մեկնաբանություններ