Իշխանության լատենտ պրոպագանդիստն ասում է, որ Քոչարյանի այն միտքը, թե 44-օրյա պատերազմը հայերն են հրահրել, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցիները կարող են օգտագործել մեր դեմ։
Դրանից հետո, հայ ժողովրդի անունից, վիրավորվում է Քոչարյանի մյուս մտքից, որ Առաջին արցախյան պատերազմում 150 հազար արցախցիներն են հաղթել 7-միլիոնանոց Ադրբեջանին, այսինքն, ողջ հայ ժողովրդի հաղթանակը վերագրվում է միայն արցախցիներին։
Իշխանության պրոպագանդիստին մաղթում ենք տրամաբանություն և կատարելագործում պրոպագանդայի ասպարեզում։
Եթե մեր դիվանագետ քարոզիչի համար կարևորը ադրբեջանցիների և միջազգային հանրության կարծիքն է, ապա, քաղաքական առումով, ճիշտ է արել Քոչարյանը, ասելով, որ արցախցիներն են հաղթել պատերազմում։
Իսկ եթե պրոպագանդիստի համար, որպես հայ ժողովրդի հավաքական կարծիք հայտնողի, ճշմարտությունն է կարևոր, ապա գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր և չլինել, նաև գերտերությունների դիրքորոշումը կարող էր այնպիսին չլինել, ինչը կար պատերազմի ժամանակ։
Ստեփան Դանիելյան