Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Իրական Հայաստանի» հակառակ կողմը

«Իրական Հայաստանի» հակառակ կողմը
13.03.2025 | 12:53

Ովքեր այդպես էլ դեռ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հսյաստան» ասված «գաղափարախոսությունը», մի քանի թեզերով պարզ ներկայացնեմ։

- Մենք շրջափակված ենք Թուրքիայով ու Ադրբեջանով և այս «իրողությունը» չենք կարող փոխել։

- Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։

- Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։

Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն» ու.

- կատարենք բոլոր պահանջները,

- մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,

- հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է «իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,

- փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրքությամբ,

- այս կամ այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև՝ Սևանի մի հատվածը:

Այս ամենն անելուց հետո թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու, և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «իրական Հայաստան» և, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։

Սրանք մշակված թեզեր են, որոնց գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը՝ ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3433

Մեկնաբանություններ