-
29.07.2025|
18:02
Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ...
-
29.07.2025|
15:01
Վիճակագրական կոմիտեի տվյալները հստակ են․
*Արդյունաբերական արտադրությունը 2025-ի առաջին կեսին նվազել է 12%,
*Արտաքին առևտուրը՝ 45%-ով...
-
29.07.2025|
13:08
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի...
-
29.07.2025|
10:38
Քովիդի դեմ պատերազմը ձախողած, հազարավոր մարդկանց մահված պատճառ դարձած ու դրա համար դեռ վաստակած պատիժը չկրած մի սակավամիտ հիմա էլ ընկած քաղաքացիական հասարակությունից պահանջում է դատապարտել իմ կողմից «վարչապետի ու նրա տիկնոջ՝ արտաքին տեսքի հիմքով խարանն ու խտրականությունը»...
-
28.07.2025|
12:27
Շատ հաճախ ես ու ինձ նման շատերը փորձում ենք Նիկոլի տարբեր հայտարարություններում ու քայլերում խորքային ենթատեքստեր կամ ինտրիգներ գտնել։ Բայց, որքան ժամանակը անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում խոսքը պարզապես «на ура» գործելաոճի մասին է։ Նա հաճախ պարզապես ինչ-որ բան ասում է՝ ասելու համար...
-
27.07.2025|
14:55
Նիկոլը գրում է՝ «ո՞վ է հիմա հիշում, ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ»։
Իսկ ո՞վ է հիմա հիշում, թե ինչպիսին էր Հայաստանը քեզնից առաջ...
-
25.07.2025|
17:19
ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան...
-
25.07.2025|
14:10
Մի քանի աղբյուրներից և հետազոտական կենտրոններից տեղեկություններ են ստացվում Ադրբեջանում թուրք-նատօական խոշոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը արևմտյան ստրատեգների համար լավագույն պատրվակն է ռազմաբազան հենց ռուսական սահմանին տեղադրելու...
-
24.07.2025|
20:01
Իմ լավ ընկերոջ, հայտնի լրագրող Արթուր Հովհաննիսյանի էջում կարդացի «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Հայկ Մովսիսյանի «սրտաճմլիկ»
կոչ-խնդրանքը՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին, ՀՀ երեք նախագահներին, ընդդիմադիր կուսակցություններին, աշխարհահռչակ հայերին...
-
24.07.2025|
14:19
Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը: Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է...