Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Ա՛լ ժամանակը չէ՞ արդեօք

Ա՛լ ժամանակը չէ՞ արդեօք
07.11.2012 | 13:40

Վերջ գտան ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնները` նախագահ Օպամայի յաղթանակով: Ընտրութիւնները հարազատ արտացոլումն էին ԱՄՆ-ի ժողովուրդի կամարտայայտութեան: Սա կարեւոր հանգամանք է, որ մեր երկրի պարագային տակաւին չդարձաւ իրականութիւն: Ա՛լ ժամանակը չէ՞ արդեօք, որ համայն հայ ժողովուրդը միասնակամ պայքարի, որ ՀՀ-էն ներս ալ կայանան ազատ ու արդար ընտրութիւններ, որ մեր ժողովուրդն ալ դառնայ տէրը իր ճակատագրին: Մէկ ու բռունցքաւորուած ժողովուրդ դարձած, պէտք է միասնաբար պայքարինք ունենալու այն երկիրը, որուն մասին երազեր ենք դարերով: երկիր, ուր օրէնքը գերակայէ բոլորին անխտիր: Երկիր, որուն տէրն ու տիրականը չըլլան խումբ մը մենաշնորհեալ օլիկարխներ, այլ մենք բոլորս՝ ներկայ եւ գալիք սերունդները: Երկիր, ուր ազգային պետականութիւնը խարսխուած ըլլայ ազգային-բարոյական-մշակութային արժեհամակարգի վրայ, եւ ուր իշխանութիւնները հաղորդ ըլլան մեր ժողովուրդի ցաւերուն ու մտահոգութիւններուն, իղձերուն ու իտէալներուն: Ժամանակը շատոնց հասած է` նման երկիր ունենալու՝ մեր բոլորին միասնական ջանքերով, մաքառումով ու պայքարով:


Երան ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ

Դիտվել է՝ 10217

Մեկնաբանություններ

իո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' title='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' width='220' height='163' />
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել