Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վահագն Ստամբոլցյանի հիշատակին

Վահագն Ստամբոլցյանի հիշատակին
26.06.2013 | 11:21

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է երգեհոնային երաժշտության համերգ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական Եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց – Սբ. Սահակ Պարթև» շքանշանի դափնեկիր, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի շքանշանակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի հիշատակին: Համերգը կկայանա հունիսի 29-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Սկիզբը 14.00:

Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ