ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Նոյյան ճանապարհով»

«Նոյյան ճանապարհով»
17.03.2014 | 21:40

«Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի նկատմամբ: Այս անհերքելի փաստը համառորեն չեն ընդունում, չեն դատապարտում, չեն հատուցում Թուրքիայի իշխանությունները: Վերջինիս հետևելով՝ իրականության դեմ իրենց աչքերն առայժմ փակ է պահում աշխարհի պետությունների մեծ մասը»:

«Նոյյան ճանապարհ»


«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Դանիել Դավիթի «Նոյյան ճանապարհ» բանաստեղծությունների և պոեմների գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Մեծ Եղեռնին:
Դանիել Դավիթի «Սիրո ուղեծիր» գրքի տպագրությունն արգելվել է 1980 թվականին: Նա հեղինակն է նաև «Տարեգիրք» (1981թ.), «Տաս ձայներ» (1987թ.), «Ընտրանի» (2009թ.) գրքերի:
Թատերագետ Լևոն Մութաֆյանը բացման խոսքում նշեց, որ Դանիել Դավիթի անունը նորություն չէ, նա դեռ անցյալ դարի 70-ականներից տպագրվել է գրական տարբեր ալմանախներում: Անդրադառնալով «Նոյյան ճանապարհ» գրքին՝ Լևոն Մութաֆյանը նշեց, որ պետք չէ այլևս եղեռնի մասին գրել արյունալի, ողբերգական տեսարաններ պատկերելով: Եվ, ըստ թատերագետի, Դանիել Դավիթն այս գրքում փորձել է ողբերգական իրադարձություններին նայել դիտողի հայացքով, և գրողն արտահայտել է լավատեսություն: Լևոն Մութաֆյանը նշեց, որ բանաստեղծությունների կառուցվածքն ազատ է, բանաստեղծն արծարծում է մարդաբանական խնդիրներ:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը հիշեց անցյալ դարի 60-ականները, երբ կար գրական համապատասխան մթնոլորտ: Նա նշեց, որ, երբ ծանոթացել է Դանիել Դավիթի հետ, նրա մեջ հայտնաբերել է բանաստեղծական զգացողություններով ապրող մարդու:
Լրագրող, վավերագրող Հովհաննես Պապիկյանն էլ անդրադարձավ Դանիել Դավիթի՝ սոցիալական ցանցերում արած գրառումներին՝ նշելով, որ նա, բանաստեղծ լինելուց զատ նաև մտահոգ քաղաքացի է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ