ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ժան Պոլ Բելմոնդո՝ պրոֆեսիոնալի 81 տարիները

Ժան Պոլ Բելմոնդո՝ պրոֆեսիոնալի 81 տարիները
09.04.2014 | 14:30

Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 81-ամյակը է: Բելմոնդոյի դեբյուտը կայացել է 1950-ին Փարիզում, «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ: Տասը տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմից հետո, նրան այցելեց հռչակը: Դրանից հետո նրա մասնակցությամբ տարեկան 1-2 ֆիլմ էր թողարկվում: 1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է կատակերգություններում և մարտաֆիլմերում: Գրեթե բոլոր հնարքները հենց ինքն է կատարել: Բելմոնդոն աշխատել է ժամանակի բոլոր անվանի ռեժիսորների հետ՝ Ժան Լյուկ Գոդար, Կլոդ Լելուշ, Մարսել Կառնե, Ժան Պիեռ Մելվիլ և այլք: Նա առավել հայտնի ու սիրված է «Պրոֆեսիոնալը» ֆիլմից (1981)։ Միաժամանակ նա խաղացել է թատրոնում, իսկ 1991-ին ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:

2001-ին Բելմոնդոն գրեթե թողել է մասնագիտությունը՝ սրտի լուրջ նոպայի պատճառով: 2008-ին նա նորից է հայտնվել էկրանին՝ «Մարդը և նրա շունը» ֆիլմով:
Բելմոնդոն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների՝ «Պատվո լեգեոնի» շքանշանին և «Արվեստի ու գրականության ասպարեզում վաստակի» շքանշանին:

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ