ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեկնարկում է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը

Մեկնարկում է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը
11.04.2014 | 12:24

Ապրիլի 12-ին « Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում ժամը 20:00-ին կմեկնարկի §Քամու հարսնացուներ¦ երաժշտական փառատոնը, որը կապված է հասարակության մեջ և արվեստում կնոջ դերի բարձրացման հետ: Փառատոնի երեք համերգների շրջանակներում կներկայացվեն Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից արդեն բավական ակտիվ դեր ունեցող առաջին կին կոմպոզիտորներին և կին երաժիշտներին` Կլարա Շումանին, Ֆաննի Մենդելսոնին և Ալմա Մահլերին:

Փառատոնի մտահղացման հեղինակ և համակարգող Մարինե Կարոյանը յուրաքանչյուր համերգից առաջ հանդես կգա ներածական խոսքով, որում կներկայացվեն առաջին կին կոմպոզիտորների ի հայտ գալն ու ժամանակի հասարակական փոփոխությունները, նրանց ստեղծագործական առանձնահատկություններն ու մտորումները:
Փառատոնի ընթացքում հայ առաջնակարգ երաժիշտների կողմից կհնչեն ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են կատարվելու Հայաստանում:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ