ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դասական, զաջային և էթնո՝ ալպհորնով

Դասական, զաջային և էթնո՝ ալպհորնով
30.04.2014 | 15:10

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը «Օրկեստր+» նախագծի շրջանակում ներկայացնում են Էլիանա Բուրկի համերգը: Իր ծրագրում Էլիանա Բուրկը շվեյցարական ազգային ալպհորն փողային նվագարանի միջոցով հայ հանդիսատեսի դատին է հանձնելու դասական, զաջային և էթնո երաժշտություն, ալպհորն ինքնատիպ գործիքով փորձելու է մեկտեղել տարբեր մշակույթների բազմաոճ արտահայտչաձևերը: Շվեյցարացի ալպհորնահարուհուն երևանյան համերգում կընկերակցի Ազգային օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

«Օրկեստր+» նախագիծը մեկնարկել է 2013-ին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանի և նախագծի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն էր գրավել երիտասարդներին դեպի դասական արվեստը տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով: Այս նախագծին հրավիրված և´ օտարազգի, և´ հայ երաժիշտները ներկայացնում են հանրամատչելի երաժշտություն:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ