ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սյունիք դարձած «արջամկան օրը»

Սյունիք դարձած «արջամկան օրը»
12.05.2022 | 07:23

ԱՆՀՐԱԺԵԺՏ ՏԵՂԵԿԱՆՔ


Ամերիկյան ֆիլմ կար, հիշու՞մ եք՝ «Արջամկան օրը»:
Գլխավոր հերոսը՝ հեռուստալրագրող Ֆիլ Քոնորսը, նկարահանող խմբի հետ փետրվարի 2-ին, սովորականի նման մեկնում է Փենսիլվանիա՝ լուսաբանելու փոքրիկ գազանիկի՝ արջամկան օրվան նվիրված միջոցառումը:


Ե՞վ… Ժամանակը լրագրողի հետ դաժան կատակ է խաղում՝ պարզապես կանգ է առնում:
Ֆիլի կյանքը վերածվում է մղձավանջի: Յուրաքանչյուր նոր օր նրա համար փետրվարի 2-ն է: Կրկնվում են նույն դեպքերն ու իրադարձությունները, ինչ նախորդ օրը:
Հեռուստամեկնաբանը մեկ երազանք ունի՝ առավոտյան նայել օրացույցին ու վերջապես տեսնել փետրվարի 3-ը:
Մինչ հիմնական ասելիքին անդրադառնալը հավելեմ՝ հիշյալ ֆիլմից հետո «արջամկան օր» արտահայտությունը շատ ժողովուրդների մոտ դարձավ որպես անվերջ կրկնվող վիճակների հոմանիշ:


ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ԱԿՆՀԱՅՏ


Այժմ անդրադառնանք մեր հակահերոսին ու փաստենք՝ Ֆիլի կյանքը գժանոցի վերածած ժամանակը հեգնում-ծաղրում է և սույն (արտահայտվեմ նրան հասկանալի լեզվով՝ թուրքերենով) Bir kişi-ին, իմա՝ անձնավորությանը: Տվյալ İnsan-ի, ասել է՝ մարդու, պարագայում անհնարինը դարձել է ակնհայտ: Երկրագնդի ո՛ր հատված էլ գնա ՀՀ վարչապետի աթոռից համառորեն չհրաժարվող սուբյեկտը, ստացվում է «արջամկան օր»՝ փետրվարի 2…
Իր կամքից անկախ աշխարհի ցանկացած կետում հայտնվում է Սյունիքում, և ամեն ինչ կրկնվում է հերթով-կարգով՝ նույն զարգացումները, նույն բարձրաձայնումներն ու «ողջույններ»-ը: Ամենուր այնպիսի «էնտուզիազմով» են ողջունում, այնպիսի «սիրով» ու «ոգևորությամբ», որ մարդ ամոթից ուզում է գետինը մտնի:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ. Թեկուզ մի՜ փոքր արժանապատվություն ունեցող տղամարդը ամեն քայլափոխի և ամենուր դեմքին շպրտվող նվաստացուցիչ բնութագրումներից հետո, իր իսկ ձեռքերով կփորեր սեփական գերեզմանափոսն ու ինքնասպան կլիներ: Կրկնեմ՝ արժանապատվություն ունեցողը: Իսկ այս İnsan-ը, մոռացած թուք ու մուր, անպատվություն, անարգանք, ստորացում, ինքնամոռաց խփշտում է ձեռքն ընկածը:


Ինչքա՜ն սոված, աչքածակ ու որկրամոլ պետք է լինես, որ ագահաբար բերանդ խոթած պատառի հետ ախորժակով կուլ տաս նաև ԲՏ, դավաճան, հողատու, թուրք որակումները:

Դիտվել է՝ 29872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ