ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աղոթարան

Աղոթարան
12.04.2025 | 00:01

Լո՛ւր ձայնից մերոց,
Տէր Աստուա՛ծ մեր,
ընկա՛լ զաղաչանս մեր,
զհամբարձումն ձեռաց մերոց
եւ զբանս աղօթից՝
սրբելով զերեկոյի պատարագս մեր
ի հոտ անուշից
ի հաճոյս Քեզ պատրաստել:
Յաւե՛լ ի մեզ,
Տէ՛ր ամենակալ,
զհաւատ, զյոյս,
զսէր եւ զամենայն գործս առաքինութեան,
որպէս զի ըստ կամաց Քոց բարեսիրաց,
միշտ կրօնաւորեալք բարեպաշտութեամբ
ի տուէ եւ ի գիշերի,
արժանաւորք եղիցուք
յաղագս անձանց մերոց փրկութեան
եւ վասն հոգեւոր կենացդ աղաչել զՔեզ,
Տէ՛ր, եւ գտանել ի Քէն
զշնորհս եւ զողորմութիւն.
եւ գոհանալով փառաւորեսցուք
զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
ամէն:

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ