Ըստ caliber_az-ի տեղեկությունների՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի անդամ, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևը պատրաստել է պետական հեղաշրջման պլան և այն ներկայացրել է ռուսական կողմին։
Նշվում է, որ Մեհթիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած լարվածությունից։
Երկկողմ հարաբերությունների սրացումը լայն քննարկումների և քննադատության թեմա դարձավ երկու երկրների հասարակական ու մեդիա միջավայրում։ ԱՊԱ-ի տվյալներով՝ Ռամիզ Մեհթիևը օգտվել է այդ իրավիճակից և իր հին կապերի միջոցով Մոսկվային տեղեկացրել, որ պետական հեղաշրջման ծրագիրը պատրաստ է, և ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը։
Ի՞նչ էր նախատեսված Մեհթիևի պլանով
Մեհթիևը իր ծրագրով պետական իշխանության բռնի զավթումից հետո առաջարկել էր ստեղծել ժամանակավոր կառավարման մարմին՝ «Ժամանակավոր պետական խորհրդի» ձևաչափով, որը կղեկավարեր անցումային շրջանը։ Համաձայն այդ պլանի՝ 87-ամյա Ռամիզ Մեհթիևը պետք է անձամբ գլխավորեր այդ խորհուրդը։ Նա նաև Ռուսաստանին ներկայացրել էր այն անձանց ցուցակը, ովքեր պետք է մտնեին խորհրդի կազմի մեջ։
Ինչպե՞ս բացահայտվեց Մեհթիևի ծրագիրը
ԱՊԱ գործակալության վստահելի աղբյուրը տեղեկացրել է, որ հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհթիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, որը կայացել է Դուշանբեում։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Այս քայլով ռուսական կողմը վերջնականապես իրեն դատապարտեց միայն ֆորմալ հարաբերությունների, իսկ այլ երկրների ոչ պաշտոնական շրջանակների հետ այլևս գաղտնի հարաբերություններ ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ստեղծել, քանի որ սա վերջին հարվածն է ռուսական կողմի վստահելիության իմիջին։
«Խաղաղություն»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջըԱդրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում... 13.11.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |