Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է

    Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է

    24.06.2013| 11:47
    Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընթացիկ տարում Չինաստանում H7N9 «թռչնագրիպով» մահացել է հիվանդների մոտ մեկ երրորդը: «Թռչնի գրիպի» բռնկման օրից մինչ օրս (2013 թ փետրվարից մինչև հունիս ամիսը), արձանագրվել է վարակի 131 դեպք, 123 հոգի հոսպիտալացվել են, 39-ը` մահացել:
  • Տարիքի հետ մարդիկ դադարում են ժպտալ

    Տարիքի հետ մարդիկ դադարում են ժպտալ

    23.06.2013| 17:04
    Գիտնականները պարզել են, որ չափահաս մարդիկ ժպտում են քառասուն անգամ ավելի քիչ, քան երեխաները: Ստացվում է, որ ծիծաղն ու ժպիտը ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Ավելին, տարիքի հետ կապված կտրուկ նվազում է ժպիտների քանակը: Միջին հաշվարկներով, եթե երեխան ժպտում է օրական 300 անգամ, ապա չափահասը` միայն 7-11 անգամ:
  • Դիետոլոգները կազմել են  ամառային ամենաօգտակար զովացուցիչ ըմպելիքների ցանկը

    Դիետոլոգները կազմել են ամառային ամենաօգտակար զովացուցիչ ըմպելիքների ցանկը

    20.06.2013| 11:53
    Ինչպես էլ որ վերաբերվենք ամռանը` նրա գալուստն անխուսափելի է: Մենք բոլորս ամռանն ամենից շատ ենք ծարավի զգացում ունենում: Հենց այդ եղանակին է մեր մարմինն ավելի շատ հեղուկի պահանջ զգում : Եվ դա զարմանալի չէ` տաք, հեղձուցիչ օդ, կիզիչ արև, տոթ, և այդ ամենն իր ոչ բարերար ազդեցությունն է թողնում մեզ վրա: Ամռանը մարդու օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով նա անընդհատ խմել է ուզում:
  • Հայաստանում կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ գոյություն չունի

    Հայաստանում կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ գոյություն չունի

    19.06.2013| 16:35
    «Հայաստանում այս պահի դրությամբ կարմրուկի լարված համաճարակ չկա։ Ընդամենը վերջին շրջանում գրանցվել է չորս դեպք, որոնք եղել են ձեռքբերովի: Վարակի աղբյուր են հանդիսացել 3-5 տարեկան Վրաստանի քաղաքացիները, որոնք շփվելով այլ երեխաների հետ վարակել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե ՍԱՀԱԿՅԱՆԸ:
  • Բացթողումներ`առողջապահության համակարգում

    Բացթողումներ`առողջապահության համակարգում

    18.06.2013| 16:38
    Առողջապահության համակարգում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետպատվերի ձևավորման և բաշխման գործընթացը թերի է, սխալ է հաշվարկված հիվանդների գրանցման մեթոդիկան, յուրաքանչյուր հիվանդին հատկացված գումարի չափը և այլն: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իրազեկել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության պետ Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԸ:
  • Քաղաքապետարանի կողմից բուժհաստատությունները համալրվում են նոր սարքավորումներով

    Քաղաքապետարանի կողմից բուժհաստատությունները համալրվում են նոր սարքավորումներով

    14.06.2013| 16:24
    «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:
  • Հայաստանում կամավոր արյուն հանձնողների թիվը շատ փոքր տոկոս է կազմում

    Հայաստանում կամավոր արյուն հանձնողների թիվը շատ փոքր տոկոս է կազմում

    14.06.2013| 16:18
    Հայաստանում 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է արյուն հանձնել: Մեզ մոտ հիմնականում արյուն են հանձնում հիվանդների հարազատները: Նրանք դոնորների 50 տոկոսն են: Հաջորդը` փոխհատուցվող դոնորնեն են` 43,8 տոկոս (ովքեր վարձատրվում են ՀՀ բյուջեից` 10-15 հազար դրամ): Ամենափոքր տոկոսը կազմում են կամավոր արյուն հանձնողները` հինգ տոկոս:
  • Անգելինայի ծնողները երախտապարտ են իրենց բարերարներին

    Անգելինայի ծնողները երախտապարտ են իրենց բարերարներին

    13.06.2013| 11:21
    Անգելինա Միրզոյանի առողջական խնդիրներին «Իրատես de facto»-ն իր կայքէջում արդեն մեկ անգամ անդրադարձել է: Փոքրիկին անհապաղ պետք էր օգնություն ցուցաբերել`իր հաշվեհամարին կատարելով գումարային փոխանցումներ: Գրեթե ամբողջ համացանցը մասնակցեց այդ բարեգործական աշխատանքին`սկսած հայկական լրատվամիջոցներից մինչև ամենահասարակ քաղաքացին: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նեցուկ եղավ Միրզոյանների ընտանիքին:
  • «Այսօր ոչ բոլոր կանայք են ֆիզիկապես պատրաստ մայր դառնալուն»

    «Այսօր ոչ բոլոր կանայք են ֆիզիկապես պատրաստ մայր դառնալուն»

    12.06.2013| 17:58
    «Նվազել է նաև տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը: 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005-ին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
  • «Նախարարը տեղյա՞կ է, թե ինչպիսին է մարզային ծննդատների վիճակը»

    «Նախարարը տեղյա՞կ է, թե ինչպիսին է մարզային ծննդատների վիճակը»

    12.06.2013| 17:50
    «Գյուղերի ունևոր խավը կաշխատի իր հարսներին լավ պայմաններում ծննդաբերելու տանի, իսկ նրանք, ովքեր ավելի համեստ են ապրում, կծննդաբերեն իրենց մարզում` բավարարվելով այնտեղի պայմաններով»,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ: