Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա

    Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա

    10.06.2013| 12:04
    Ռուսասատանի Դոնի-Ռոստով քաղաքի թիվ 83 մանկապարտեզի երեխաները հոսպիտալացվել են «սուր թարախային մինինգիտ» ախտանիշով: Երեկ, կիրակի երեկոյան, Դոնի Ռոստով է ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշչենկոն`նպատակով այցելել քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվում են «Տերեմոկ» մանկապարտեզի երեխաները: Գ. Օնիշչենկոն իրավիճակի հետ կապված հանդիպել է բոլոր պատասխանատու մարմինների հետ: Այս մասին հողորդում է Ռոստովի «Ինտերֆաքս-հարավ» լրատվական ծառայությունը:
  • «Առաջնային թիրախը շարունակում է մնալ բուժօգնության որակը»

    «Առաջնային թիրախը շարունակում է մնալ բուժօգնության որակը»

    07.06.2013| 11:37
    «Մայիսին 15 տոկոսով կրճատվել է մարզերից Երևան եկող ծնունդների թիվը:Երևանում ծնունդների մոտ 40 տոկոսը մարզերից էր, որոնցից 20 տոկոսը չհիմնավորված»,-խորհրդարանում, 2012 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
  • ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս Վրաստան մեկնողներին պատվաստվել կարմրուկի դեմ

    ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս Վրաստան մեկնողներին պատվաստվել կարմրուկի դեմ

    06.06.2013| 16:35
    Հանրապետությունում, ի տարբերություն հարևան երկրների, կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել:
  • Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    04.06.2013| 16:41
    Մայիսի 30-ին, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հեպատիտ Ա կասկածով երեք երեխա էր ընդունվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
  • Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    04.06.2013| 16:32
    ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների: Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։
  • «Նպատակն է` արդիականացնել  ներկայիս  առողջապահական համակարգը»

    «Նպատակն է` արդիականացնել ներկայիս առողջապահական համակարգը»

    04.06.2013| 11:14
    Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր շրջան է սկսվում։ Առողջապահության նախարարի հանձնարարականով մշակվել է «ՀՀ բժշկական, հանրային առողջապահական և դեղագիտական մասնագիտությունների» նոր ցանկը։ Փորձագետների և պրակտիկ բժիշկների կարծիքով` այդ ցանկի վերանայումը ժամանակի հրամայականն էր և վաղուց սպասված էր. «Ինչպես մասնագիտությունների հստակեցումը, այնպես էլ նրանց աշխատանքային բնութագրումների սահմանումը կարելի է առաջին քայլը համարել օրենսդրական բարեփոխումների գործում։ Մյուս կողմից` նոր ցանկը կարևորվում է այն առումով, որ ցանկացած նեղ մասնագետ առաջին հերթին խորացած տիրապետի ընդհանուր մասնագիտությանը»,- մեզ հետ զրույցում նշեցին բժիշկները։ Չնայած դրան, նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ժամանակ նոր ցանկը «ընդդիմախոսներ» է ունեցել։ Ո՞րն է եղել դրա պատճառը և ընդհանրապես, նոր ցանկի շուրջ զրուցեցինք կոլեգիայի անդամների հետ։
  • Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին

    Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին

    02.06.2013| 13:25
    Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանի փոխանցմամբ, Հայաստանում վերջին տարիներին զգալի չափով կրճատվել են մանկամահացության ցուցանիշները:
  • Ծխախոտի «համաճարակը» տարեկան 6 միլիոն մարդ է սպանում

    Ծխախոտի «համաճարակը» տարեկան 6 միլիոն մարդ է սպանում

    31.05.2013| 16:36
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Այս տարվա կագախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»:
  • Նախարարն իր խոսքն ասաց

    Նախարարն իր խոսքն ասաց

    30.05.2013| 16:10
    Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում «ամպրոպ» է եղել։ «Եթե սրանից հետո լսեմ, որ դեղերը հիվանդներին չեն հասնում, ինձնից չնեղանաք»,- մայիսի 29-ին ասել է առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստում` անդրադառնալով ինսուլինի հասանելիության խնդրին։
  • Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

    Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

    26.05.2013| 14:05
    1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: