Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ավանդականները»` մեկտեղված

«Ավանդականները»` մեկտեղված
16.07.2013 | 00:33

Մինչ դաշնակցությունը հայտարարում է, թե վարչապետն իրենց պատերազմ է հայտարարել, իսկ կառավարությունն էլ հերքում է դա, փաստելով, որ գործադիրի ղեկավարը հարգանքով է վերաբերվում բոլոր ավանդական կուսակցություններին, պարզվում է, ռամկավարների հանդեպ իսկապես հարգանքը մեծ է: Վերջերս կառավարության որոշմամբ Հանրապետության 47 հասցեում տեղակայված շենքը, որտեղ նաև «Ազգ» օրաթերթի խմբագրությունն է, «վաճառքի» դրվեց, բայց ըստ էության տրվեց Հակոբ Ավետիքյանի ղեկավարած ՌԱԿ-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կառավարությունը նպատակ ունի ավանդական կուսակցությունները մի տեղում «հավաքելու»: Հիշեցնենք, որ այս շենքի հարևանությամբ է գտնվում ՀՅԴ Գերագույն մարմնի շենքը:
Սակայն, ինչպես նույն աղբյուրն է տեղեկացնում, կուսակցությունը բավականաչափ գումար չունի այն գնելու համար: Այս առնչությամբ պարզաբանում խնդրեցինք պարոն Ավետիքյանից: ՌԱԿ ատենապետը տեղեկացրեց, որ գումարի խնդիր չկա, պարզապես այն պետք է մարվի ինն ամսվա ընթացքում: Վաճառքի գումարը 700000 դոլար է, իսկ ընդհանուր վերանորոգման համար պահանջվելու է ևս 800000 դոլար: Այսինքն, կուսակցությունից պահանջվում է 1,5 մլն դոլար, ինչն իսկապես բավականին մեծ գումար է Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցությունների համար, բացառությամբ երկու-երեքի:
Ի դեպ, երեկ, մեր տեղեկություններով, ռամկավարները հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. հավանաբար, քննարկվել է նաև այս հարցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ