Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀՅԴ-ն համագործակցելու է իշխանության հետ

ՀՅԴ-ն համագործակցելու է իշխանության հետ
17.09.2013 | 15:20

«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում բոլորովին նոր իրավիճակ է, եթե չի ուզում դա ընդունել արտգործնախարարը՝ դա իր խնդիրն է: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է, մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Արտգործնախարարի և ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում: Արտգործնախարարը խոսում է՝ Եվրասիական միությունը թողնելով հեռվում: Նախագահը Մոսկվայում ասել է, որ մտնում ենք Մաքսային միություն: Եթե արտգործնախարարը ձևակերպի այնպես, ինչպես ես եմ հիմա ասում, խնդիրը շատ պարզ կդառնա, այսինքն, մենք այլևս այլընտրանք չունենք»,-այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը մեկ այլ դաշնակցականի` Արծվիկ Մինասյանի հետ համատեղ ասուլիսում ներկայացրեցին արտագաղթը կասեցնելուն միտված իրենց ծրագիրը: Այս շրջանակում դաշնակցականների առաջնահերթ խնդիրը որոշ պաշտոնյաների հրաժարական պահանջելն է, սակայն նրանք հրաժարվել են առայժմ անուններ հրապարակելուց: «Երբ անուն ես հրապարակում, իշխանությունը սկսում է պաշտպանել այդ անձին: Երբ կներկայացվի իշխանությանը, այդ ժամանակ անունների փաթեթ կներկայացվի»,-ասաց Մինասյանը: Ռուստամյանն էլ ընդգծեց. «Եթե կարողանում ենք համախմբում առաջացնել, ավելի հեշտ է նույն քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացնելով՝ ճնշումները մեծացնել իշխանության վրա, եթե պետք է՝ դուրս գանք փողոց, բայց իմանանք, թե ինչու ենք դուրս գալիս: Ոչ թե դուրս գանք փողոց, հետո որոշենք` ինչ ենք անելու»: Այս դաշնակցականի այս միտքը կոնկրետ հասցեատեր ուներ, Ռուստամյանը կոչ արեց հիշել «Րաֆֆիի օրերը»: Ի դեպ, ՀՅԴ խմբակցության անդամները նաև շեշտեցին, թե այս ծրագիրը չպետք է դիտել որպես կոալիցիա կազմելու նշան, պարզապես դաշնակցությունն իշխանության հետ համագործակցում է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ