Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Բնապահպանները ահազանգում են` Թբիլիսիի դեպքերը կարող են կրկնվել Երևանում

Բնապահպանները ահազանգում են` Թբիլիսիի դեպքերը կարող են կրկնվել Երևանում
23.06.2015 | 00:59

Թբիլիսիի ջրհեղեղը մտահոգություն է առաջացրել երևանցիների շրջանում։ Մասնագետներն ահազանգում են, որ Գետառը փակելուց հետո ավերիչ ջրհեղեղը կարող է սպառնալ նաև Երևանին։ Կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ, հիշելով Գետառի 1946 թ. վարարումը, մեզ հետ զրույցում նշեց, որ մասնագետների հաշվարկով վայրկյանում 150-200 խմ զանգված է անցել՝ ջրի հետ խառնված տիղմ, խիճ և այլն։ Այդ հսկայական կառույցը, որ խորհրդային տարիներին է կառուցվել, ներսի կողմից երեսպատվել հաստ քարերով, դարձրին մի փոքր խողովակ, և այժմ Երևանի համար սպառնալիքը մեծ է։ Գետառը նաև սելավատար է: Այն փակելուց հետո Երևանում սելավի վտանգը բավականին մեծ է:
Ի՞նչ լուծում կա հարցին՝ վտանգներից խուսափելու համար։ Հակոբ Սանասարյանը նշում է, որ արդեն կառուցածը քանդելը և նախկին տեսքի բերելը շատ ծախսատար է, այնպես որ, մնում է տեղի իշխանություններն ու Երևանի քաղաքապետարանը հատուկ ուշադրություն դարձնեն բոլոր այն կառույցներին, որոնք արված են հեղեղները կանխարգելելու համար։
Հակոբ Սանասարյանը չի բացառում ջրհեղեղները Երևանում։ «Այդ հեղեղատարը Արարատյան դաշտավայրի երկրորդ վտանգավոր հեղեղատարն է Մաստարայից հետո։ Ջրհեղեղ կարող է լինել 20, 50 կամ 100 տարի անց։ Կանխատեսելը դժվար է։ Բայց որ վտանգը կա, փաստ է. Գետառի վտակները մեռած են արդեն, բոլորը՝ փակված։ Բացի այդ, կտրեցինք Երևանը շրջապատող լանջերի ծառերը։ Խորհրդային Միության օրոք, բացի այն, որ հակասելավային շինարարություն կատարվեց, միաժամանակ ծառատունկ արվեց, որոնք նաև պաշտպանիչ հատկություն ունեին»,- նշեց բնապահպանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ