Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ալվինա Գյուլումյան. ԱԺ-ն քաղաքական մարմին է, և օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք

Ալվինա Գյուլումյան. ԱԺ-ն քաղաքական մարմին է, և օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք
23.06.2020 | 15:19

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության մեջ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել, բայց դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություն են, և ամեն կոնկրետ դեպքում պետք է գնահատվեն՝
լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների որոշմանը, որոնց համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։


«Հնարավոր է սա քննվի նաև ՍԴ-ի կողմից, դրա համար այս առումով նույնպես ձեռնպահ կմնամ»,-հավելեց նա: Գյուլումյանն ընդգծեց ՝նախագծին որևէ գնահատական տալ չի կարող, ընդամենը որպես շահագրգռված անձ կարդացել է. «Եվ գտնում եմ, որ այն ինձ վրա չի տարածվում: Նախկինում ինչ պաշտոնններ եմ զբաղեցրել, ինչ եմ արել, դա որևէ նշանակություն չունի: Պաշտոնավարում նշանակում է այդ նշանակումով պաշտոնավարել»,-ասաց նա:
Հարցին՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը չվիճարկի այս հարցը, դատավորներն ի՞նչ մեխանիզմով կարող են վիճարկել, Գյուլումյանը պատասխանեց. «Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն ՄԻԵԴ: Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերը ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակի հասնելու»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով նաև, թե մյուս երկու դատավորները՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, որոնց անունները ևս շրջանառվում են, նույնպես չեն լռի, բայց դա իրենց որոշելիքն է: Գյուլումյանն ընդգծեց՝ պաշտոնավարելն ինքնանպատակ չէ: «Ես մի տարի ժամկետից շուտ Եվրպական դատարանից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանամ այստեղ՝ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում, և դեռ մի բան էլ ավելի, բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ կարողությունը, որ կարողանամ իմ՝ այնտեղ ձեռք բերած գիտելիքները օգտագործել այստեղ: Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել՝ ինչպես կարելի էր Եվրոպան թողնել, գալ, նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություններ են եղել և նախկին, և գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որ իմ երկրում իրավունքի զարգացմանը կարողանամ նպաստել»:


Հարցին՝ ինքը գործընթացը քաղաքակա՞ն, թե՞ իրավական է համարում, Գյուլումյանը պատասխանեց, թե ԱԺ-ն քաղաքական մարմին է, և նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք. «Ես դրանում ոչինչ արգահատելի չեմ տեսնում: Պառլամենտը քաղաքական մարմին է և կայացնում է նաև քաղաքական որոշումներ»,-նշեց նա: Գյուլումյանը նշեց, թե անձամբ ինքը հանրությունից ազդակներ չի ստացել, որ ՍԴ-ին չեն վստահում. «Այստեղ փոքրիկ ցույցի նման բան եղավ, ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ 10 հոգին ժողովուրդ չեմ համարում: Ես կարող եմ ունենալ կամեցողներ, չկամեցողներ, և գուցե այդ կամեցողներից մի քանիսն էլ ընդհուպ գան այստեղ կանգնեն, դա հարցի որոշում չէ»,-ասաց նա:


Հարցին՝ 10 հոգին ժողովրդի մաս չէ՞, Գյուլումյանն արձագանքեց, թե 20 հոգի էլ հակառակ կողմից են կանգնել, պետք է բախմա՞ն բերել:

Դիտվել է՝ 8642

Մեկնաբանություններ