Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այդ­պես էլ չծե­րա­ցող Զլա­տան Իբ­րա­հի­մո­վի­չը

Այդ­պես էլ չծե­րա­ցող  Զլա­տան Իբ­րա­հի­մո­վի­չը
24.11.2020 | 01:56

Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյոն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի հեր­թա­կան տու­րը ճա­նա­պար­հե­ցինք՝ դի­մացն ու­նե­նա­լով Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խմ­բա­յին­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րը։

ԱՆԳ­ԼԻԱ
Ակն­հայտ էր, որ ե­թե «Ման­չեստր Սի­թիի» հետ տնա­յին խա­ղում հաղ­թում էր «Տո­տեն­հե­մը», իսկ այդ հար­ցում այն ա­ռա­վել քան մո­տի­վաց­ված էր, ե­թե չենք մո­ռա­նում գլ­խա­վոր մար­զիչ­նե­րի մա­կար­դա­կով մեկ տաս­նա­մյա­կից ա­վե­լի ձգ­վող Մոու­րի­նիո-Գվար­դիո­լա հա­կա­մար­տու­թյու­նը՝ ան­կախ տվյալ պա­հին նրանց գլ­խա­վո­րած թի­մե­րից, ա­պա լոն­դոն­ցի­նե­րը կա­րո­ղա­նում էին «Լես­տե­րի» ձեռ­քից խլել ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, քան­զի վեր­ջի­նիս մր­ցա­կի­ցը երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Լի­վեր­պուլն» էր՝ ան­ցած տար­վա հա­ջո­ղու­թյու­նը կրկ­նե­լու ամ­բի­ցիա­նե­րով։
Արդ՝ ինչ ե­ղավ։
Ե­ղավ այն, որ «Տո­տեն­հե­մը» ծն­կի բե­րեց «Սի­թիին»՝ 2։0, որն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ուշ­քի գալ խիստ ան­հա­ջող մե­կար­կից, «Լի­վեր­պուլն» էլ «Լես­տե­րին» հա­մո­զիչ բա­ցատ­րեց, որ «աղ­վես­նե­րը», որ­քան էլ հա­մակ­րե­լի են որ­պես թիմ, այ­դու­հան­դերձ, իր հա­մար պա­հանջ­ված լր­ջու­թյան մր­ցա­կից չեն, ին­չը ա­պա­ցու­ցե­ցին ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ փաս­տած հաղ­թա­նա­կով։ Ար­դյուն­քում՝ պրե­միեր լի­գա­յում «Տո­տեն­հե­մի» ու «Լի­վեր­պու­լի» եր­կիշ­խա­նու­թյուն է 20-ա­կան միա­վո­րով։
Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ հա­վա­սար՝ 18-ա­կան միա­վոր ու­նեն և եր­րորդ-չոր­րորդ տե­ղե­րում հան­գր­վա­նած­նե­րը։ «Չել­սին» նման ար­դյուն­քի է հա­սել ար­տագ­նա­յում «Նյու­քաս­լի» նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով՝ 2։0, դե, իսկ «Լես­տե­րի» մա­սին ար­դեն ա­սել ենք։
Նկա­տենք որ հա­վա­սար՝ 16-ա­կան միա­վոր ու­նեն և հին­գե­րորդ-վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում դիր­քա­վոր­ված «Սաուտ­հեմպ­տոնն» ու «Է­վեր­տո­նը»։ Վեր­ջինս չա­փա­զանց դրա­մա­տիկ պայ­քա­րում է կա­րո­ղա­ցել ե­րեք միա­վոր վաս­տա­կել «Ֆուլ­հե­մից», ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­ջի­նին, այն այդ­քան միա­վո­րով էր մինչև ե­րեկ ուշ ե­րե­կո­յան «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» հետ ու­նե­նա­լիք խա­ղը։
Թեև ա­ռա­ջին վե­ցյա­կին ան­գամ մերձ հարևա­նու­թյամբ չեն գտն­վում «Ար­սե­նալն» ու «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», բո­լոր դեպ­քե­րում, հի­շա­տա­կենք նաև նրանց։ «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Վեստ Բրոմ­վի­չին», «Լիդ­սի» հետ ար­տագ­նա դի­մա­կա­յու­թյու­նում «Ար­սե­նա­լը» կա­րո­ղա­ցել է միա­վոր փր­կել՝ հա­մա­րյա ամ­բողջ մի խա­ղա­կես դաշ­տում լի­նե­լով տա­սը հո­գով՝ 0։0։ Նրանք ա­ղյու­սա­կի 10 ու 11-րդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են, ու­նեն 13-ա­կան միա­վոր։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Միայն հմուտ թա­տե­րա­գի­րը կա­րող էր ա­պա­հո­վել նման գեր­հա­գե­ցած զար­գա­ցում­նե­րով դրա­մա­տուր­գիա, որ­ին ֆուտ­բո­լա­սերն ա­կա­նա­տես ե­ղավ «Մո­նա­կո»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» դի­մա­կա­յու­թյու­նում։ Լի­գա-1-ի ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տարն ու երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նը պար­զա­պես փայ­լուն մեկ­նար­կեց՝ ա­ռա­ջին խա­ղա­կե­սում չորս ան­գամ գրա­վե­լով թշ­վառ մո­նե­գասկ­նե­րի դար­պա­սը։ Ճիշտ է, VAR հա­մա­կար­գի ա­մե­նա­տես աչքն ու­ղիղ կի­սով կր­ճա­տեց «մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րի» գո­լե­րի թի­վը, սա­կայն 2։0-ն «Մո­նա­կո­յի» ու ընդ­հան­րա­պես ցան­կա­ցած թի­մի հա­մար խաղ ու պար հա­շիվ չէ կոտր­ված չզ­գա­լու հա­մար։
Սա­կայն երկ­րորդ խա­ղա­կե­սում հան­դիպ­ման ըն­թաց­քը հիմ­նո­վին փոխ­վեց։ Տան­տե­րե­րը կա­րո­ղա­ցան հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, ա­պա և անց­նել ա­ռաջ՝ «շնոր­հիվ» Դիա­լո­յի կո­պիտ խա­ղի, ին­չը հան­գեց­րեց 11-մետ­րա­նո­ցի նշա­նակ­ման։ Սեսկ Ֆաբ­րե­գասն անվ­րեպ էր։
Վերջին ե­րեք տու­րի հա­րա­բե­րա­կան ու ոչ այն­քան հա­րա­բե­րա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո հաղ­թա­նակ է տո­նել «Լի­լը», ո­րի զոհն է դար­ձել չորս ան­գամ գն­դա­կը դար­պա­սից հա­նե­լու ան­պատ­վու­թյա­նը դա­տա­պարտ­ված «Լո­րիա­նը»։ «Լի­լը» 22 միա­վո­րով երկ­րորդ տե­ղում է։
Տպա­վո­րիչ հաշ­վով հաղ­թա­նակ է տո­նել «Մոն­պե­լիեն», սա­կայն այն­պես էլ չէ, թե հյուր ե­կած «Ստ­րաս­բուրգն» ամ­բող­ջո­վին հան­ձն­վել է մր­ցակ­ցի ո­ղոր­մա­ծու­թյա­նը։ Բնավ։ Դեր-Զա­քա­րյա­նի սա­նե­րի կող­մից ի­րենց դար­պա­սի եր­կու գրա­վու­մին հյու­րե­րը շատ կարճ ժա­մա­նա­կում հա­կա­դար­ձել են նույն­քան գո­լով, իսկ երբ տան­տե­րերն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում ևս մեկ ան­գամ գրա­վել են նրանց դար­պա­սը, դա էլ ան­պա­տաս­խան չեն թո­ղել։ Մի խոս­քով, կող­մերն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում ի­րար հրա­ժեշտ են տվել ե­րե­քա­կան գոլ փո­խա­նա­կած։
Երկ­րորդ խա­ղա­կե­սում մեր հայ­րե­նակ­ցի ղե­կա­վա­րած թի­մը խփել է հաղ­թա­կան գոլն ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել 20-ի, ին­չը նշա­նա­կել է հին­գե­րորդ տեղ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում, սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք, որ այդ նույն 20 միա­վորն ու­նեն նաև նրա­նից ա­վե­լի վերևում գտն­վող «Լիոնն» ու Մո­նա­կոն»։ «Մո­նա­կո­յի» առն­չու­թյամբ հա­մա­պա­տաս­խան հղում­ներն ար­դեն ա­րել ենք, ինչ վե­րա­բե­րում է «Լիո­նին», ար­տագ­նա­յում կա­րո­ղա­ցել է պար­տու­թյան մատ­նել «Ան­ժին»՝ 1։0։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Բա­վա­րիա»-Վեր­դեր» դի­մա­կա­յու­թյան ար­դյուն­քով մյուն­խեն­ցի­նե­րը բուն­դես­լի­գա­յի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը չկորց­րին, սա­կայն հար­կադր­ված ե­ղան միա­վոր­նե­րից բա­ժին հա­նել նաև հյու­րե­րին, ով­քեր հին­գե­րորդ ա­նընդ­մեջ խաղն ա­վար­տե­ցին 1։1 հաշ­վով. ապ­շե­լու կա­յու­նու­թյուն։
Այս 1։1 հա­շիվն ար­ձա­նագր­վեց նաև «Այ­նտ­րախտ»-«Լայպ­ցիգ» մր­ցակ­ցու­թյու­նում՝ վեր­ջի­նիս զր­կե­լով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից ա­վե­լի բարձր դիրք գրա­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ «Լայպ­ցի­գի» կորց­րած այս հնա­րա­վո­րու­թյունն ա­վե­լի քան տե­ղին ե­ղավ միան­գա­մից եր­կու թի­մի՝ «Բա­յե­րի» ու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հա­մար։ «Ար­մի­նիա»-«Բա­յեր» դի­մա­կա­յու­թյու­նը հաղ­թա­նակ է բե­րել հյու­րե­րին՝ 1։2, ու նրանց ո­չինչ չի մնա­ցել՝ բա­ցի սպա­սե­լուց, թե ար­տագ­նա­յում ինչ ել­քով հան­դի­պում կու­նե­նա Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», քա­նի որ վե­ջի­նիս հան­դի­պու­մից էր կախ­ված «Բա­յե­րի» երկ­րորդ, թե եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում լի­նե­լը։ «Բո­րու­սիան» «Հեր­տա­յի» հետ գո­լա­ռատ հան­դի­պում է ու­նե­ցել՝ 5։2, սա­կայն սթափ­վե­լու հա­մար թի­մի տղա­նե­րը ընդ­միջ­մա­նը քթ­նե­րը կախ են գնա­ցել հան­դեր­ձա­րան, լսե­լու հա­մար մարզ­չի ակ­ներևա­բար թթու խոս­քե­րը։ Տո­նած այս հաղ­թա­նակ­նե­րի ար­դյուն­քում դորտ­մունդ­ցի­ներն ու լևեր­կու­զեն­ցի­նե­րը վաս­տա­կել են 18-ա­կան միա­վոր ու մեկ նի­շով շր­ջան­ցել «Լայպ­ցի­գին»։
Ար­տագ­նա­յում «Քյոլ­նին» հաղ­թե­լու ար­դյուն­քում՝ 2։1, «ՈՒ­նիոն Բեռ­լի­նը» 15 միա­վո­րով հին­գե­րորդն է, նրա­նից մեկ միա­վո­րով հետ է մնում «Վոլ­ֆս­բուր­գը»։ Գեր­մա­նա­կան «գայ­լե­րը» հյու­րըն­կալ­վե­լիս եր­կու ան­գամ խո­ցել են տան­տե­րե­րի՝ «Շալ­կեի» «դար­պա­սը՝ ի­րեն­ցը պա­հե­լով ա­նա­ռիկ։


Ի­ՏԱ­ԼԻԱ
Ա­ռաջ­նու­թյան միանձ­նյա ա­ռա­ջա­տար «Մի­լանն» ար­տագ­նա­յում մր­ցել է «Նա­պո­լիի» հետ։ Հաշ­վի առ­նե­լով թի­մե­րի քա­շա­յին կար­գը, ինչ­պես նաև մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ու­նե­ցած դիր­քե­րը, պի­տի փաս­տենք, որ այն ե­ղել է տու­րի թիվ մեկ հան­դի­պու­մը։
Ինչ ըն­թացք է ու­նե­ցել հան­դի­պու­մը։
Կր­կին փայ­լել է այդ­պես էլ չծե­րա­ցող Զլա­տան Իբ­րա­հի­մո­վի­չը՝ գլ­խի գե­ղե­ցիկ հար­վա­ծով ա­ռաջ մղե­լով «Մի­լա­նին»։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում շվեդ տա­ղան­դա­վոր ֆուտ­բո­լիս­տը կրկ­նա­պատ­կել է իր թի­մի ա­ռա­վե­լու­թյու­նը։ Նեա­պոլ­ցի­նե­րին հա­ջող­վել է գրա­վել մր­ցակ­ցի դար­պա­սը, սա­կայն այդ գո­լը խփե­լուց եր­կու րպե անց մնա­ցել են տա­սը հո­գով։ Ար­դյուն­քը ե­ղել է այն, որ հյու­րե­րը ևս մեկ ան­գամ հե­ղի­նա­կել են գոլ ու հան­դի­պու­մը շա­հել 3։1 հաշ­վով։ Հաղ­թա­նա­կը «Մի­լա­նին» բնա­կա­նա­բար, պա­հել է ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում. 20 միա­վո­րով շա­րու­նա­կում է միանձ­նյա տնօ­րի­նու­թյուն ա­նել սկու­դե­տեում։
Շա­րու­նա­կում է հիաց­նել «Սա­սուո­լոն», որն անց­կաց­րել է հեր­թա­կան ան­պարտ խա­ղը։ Ճիշտ է, մր­ցա­կի­ցը՝ «Վե­րո­նան», սկու­դե­տեի ու­ժեղ­նե­րից չէ, սա­կայն թույ­լե­րից էլ չէ։ Ինչևէ, ար­տագ­նա­յում հաղ­թա­նակ 2։0 հաշ­վով ու 18 միա­վո­րով ա­կում­բը երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, «Մի­լա­նի» ու Յու­վեն­տու­սի» հետ լի­նե­լով ա­ռաջ­նու­թյան այն ե­րեք թի­մե­րից մե­կը, ո­րոնց դեռևս խորթ է պար­տու­թյուն աս­վա­ծը։
«Ռո­ման» տո­նեց եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու 17 միա­վո­րով բարձ­րա­ցավ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի եր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Հե­ղի­նա­կե­լով դուբլ՝ «Պար­մա­յի» հետ խա­ղում կր­կին փայ­լել է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Ե­թե հի­շենք, որ նա­խորդ խա­ղում մեր տղան աչ­քի էր ըն­կել հեթ տրի­կով, եր­կու խա­ղում հինգ գո­լը գեր­գե­րա­զանց ար­դյունք է։ Մեր շնոր­հա­կա­լու­թյու­նը Մխի­թա­րյա­նին, որ գո­նե այս­կերպ փոր­ձում է մեզ հա­նել այս օ­րե­րի ծանր մղ­ձա­վան­ջից։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րը» հան­դի­պու­մը շա­հել են ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։
«Ին­տե­րի» հետ ար­տագ­նա խա­ղում տան­տե­րե­րին «ա­տամ» է ցույց տվել «Թու­րի­նը»՝ ար­դեն 62-րդ րո­պեին հաշ­վի մեջ ա­ռաջ լի­նե­լով եր­կու գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։ Հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գուի, մի­լան­ցի­նե­րը արթ­նա­ցել են թմ­բի­րից ու կա­տա­ղի խաղ հե­ղի­նա­կել։ Ար­դյուն­քում մր­ցակ­ցի դար­պա­սը խոց­վել է չորս ան­գամ։ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը 15 միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով են հետ մնում Թու­րի­նի «Յու­վեն­տու­սից», ո­րը սե­փա­կան հար­կի տակ հաղ­թա­նակ է տո­նել «Կա­լյա­րիի» նկատ­մամբ՝ 2։0։
Հի­շա­տա­կենք ևս եր­կու հան­դի­պում։ «Կրո­տո­նեի» հետ ար­տագ­նա­յում «Լա­ցիոն» վաս­տա­կել է ե­րեք միա­վոր՝ 2։0, «Սպե­ցիա­յին» հյու­րըն­կալ­վե­լիս «Ա­տա­լան­տան» կա­րո­ղա­ցել է վաս­տա­կել ըն­դա­մե­նը մեկ միա­վոր՝ 0։0։ 14-ա­կան միա­վո­րով նրանք յո­թե­րորդ-ու­թե­րորդ տե­ղե­րում են։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Շա­րու­նա­կում է փայ­լուն մր­ցե­լույթ­նե­րի շար­քը «Ռեալ Սո­սիե­դա­դը»՝ վեր­ջին շր­ջա­նի ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րով ձեռ­նոց նե­տե­լով նույն­պի­սի գրա­ֆի­կով շարժ­վող «Աթ­լե­տի­կո­յին», ո­րի մա­սին խոսքն առջևում է։ Ի­րենց յո­թե­րորդ հաղ­թա­նա­կը սան­սե­բաս­տիա­ցի­նե­րը տո­նե­ցին «Կա­դի­սի» հար­կի տակ՝ պար­տու­թյան մատ­նե­լով նվա­զա­գույն հաշ­վով, ին­չը թի­մին հնա­րա­վո­րու­թյուն տվեց 23 միա­վո­րով շա­րու­նա­կե­լու միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Վեր­ջին հինգ խա­ղում եր­րորդ պար­տու­թյու­նը կրեց «Բար­սե­լո­նը», ու ցավն այն է, որ կա­տա­լո­նյան ա­կում­բի պար­տու­թյուն­ներն ար­դեն զար­մանք չեն հա­րու­ցում։ Որ­քան էլ ցա­վա­լի է, աչք­նե­րիս ա­ռաջ կա­տա­լո­նյան ա­կում­բը մե­ծա­գույ­նից մեծ փո­խա­կեր­պումն է ապ­րում՝ հե­տա­գա ըն­թաց­քի միան­գա­մայն ան­հաս­կա­նա­լի հե­ռան­կա­րով։
Հա՜, ա­սենք թե, պա­տա­հա­կա­նու­թյան ար­դյունք էր Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յի» խփած այդ մեկ հա­տիկ գո­լը, ա­սենք թե, ե­ղավ Տեր-Շտե­գե­նի կո­պիտ սխա­լի ար­դյուն­քում, սա­կայն դրան­ցից ար­մա­տա­պես բա՞ն է փոխ­վում։ Փաս­տը մնում է փաստ, որ «Բար­սե­լո­նը» շա­րու­նա­կում է «ա­մուս­նա­ցած» մնալ երկ­րորդ տաս­նյա­կի հետ, իսկ դրու­թյուն շտ­կե­լու հա­մար վա­խե­նամ ար­դեն շատ ուշ է։
Ինչ վե­րա­բե­րում է «Աթ­լե­տի­կո­յին», այն 20 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է՝ պա­կաս անց­կաց­րած եր­կու խա­ղով, ո­րոնք հաղ­թա­նա­կով ա­վար­տե­լը կն­շա­նա­կի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյուն 26 միա­վո­րով։ Ինչևէ, ա­ռաջ չընկ­նենք, մա­նա­վանդ որ ֆուտ­բոլն ա­նակն­կալ­նե­րով հա­րուստ խաղ է, սա­կայն այն, որ Իս­պա­նիա­յի այս ա­ռաջ­նու­թյու­նը չա­փա­զանց ու­շագ­րավ ըն­թացք ու­նի, ան­վի­ճե­լի է։
Լա լի­գա­յի լա­վա­գույն ե­ռյա­կը եզ­րա­փա­կում է տնա­յին խա­ղում Մադ­րի­դի «Ռեա­լի» հետ միա­վոր կի­սած «Վի­լիա­ռեա­լը»՝ 1։1. ա­կումբն ու­նի 19 միա­վոր։ Վեր­ջի­նիս 17 նի­շով հա­ջոր­դում է «ար­քա­յա­կա­նը»։ 14-ա­կան միա­վո­րով ու վեր­ջին եր­կու խա­ղում կրած պար­տու­թյամբ հին­գե­րորդ-վե­ցե­րորդ տե­ղե­րում են «Կա­դիսն» ու «Գրա­նա­դան»։ Ա­ռա­ջի­նի մա­սին ար­դեն իսկ վե­րը խո­սել ենք, երկ­րոր­դը սե­փա­կան հար­կի տակ 1։3 հաշ­վով զի­ջել է «Վա­լյա­դո­լի­դին»։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 8635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ