Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Արևելյան սոսիները, անհիշելի ժամանակներից, Հայաստանում համարվել են սրբազան ծառեր

Արևելյան սոսիները, անհիշելի ժամանակներից, Հայաստանում համարվել են սրբազան ծառեր
17.04.2024 | 16:43

Մեծ սիմվոլիզմ կա Երևանում ծառահատման մեջ. հուդաները կտրում և արմատախիլ են անում`

1. Արևելյան սոսիները, որոնք Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել են սրբազան ծառեր։ Օգտագործվել է նաև քրիստոնեական եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։

Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում հայերի նահապետներից մեկը՝ Արամը։ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։ Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով;

և

2) Ամառային Կաղնիները, որոնք էլ իրենց հերթին հայերիս համար միշտ երկարակեցության, մշտադալարության և ամրության սիմվոլ են համարվել։

Հիմա հայկական սիմվոլիզմով լի ծառատեսակները, հուդաների կողմից արմատախիլ արվելուց հետո, փոխարինվում են հուդայածառերով (արճվան, ցերցիս, աշխարհում այն ավելի հայտնի է հուդայածառ անունով. մեկ այլ տարբերակ էլ կա՝ ծառ Հուդայի երկրից:

Աստվածաշնչյան պատումի համաձայն՝ Հուդան, Հիսուսին մատնելուց հետո, հենց այս ծառի ճյուղից է կախվել), իսկ աշխարհով մեկ առաջին քրիստոնյա ներկայացող ժողովուրդը ստրկաբար լռում ու քրիստոնեությանը հակասող հուդայությունը հանդուրժում է։

Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է հուդայությունն ու սատանայի ծառաներին հանդուրժելը քրիստոնեական արժեք դարձել։

Հրայր Կոստանյան

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ