Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որ չի կանխելու պատերազմը

Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որ չի կանխելու պատերազմը
23.04.2024 | 13:23

Արդեն քանի օր է՝ իշխանական ամբողջ քարզչամեքենան փորձում է համոզել հայ հանրությանը, որ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ իբր ինչ-որ քարտեզների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի համայնքապետերի հետ ունեցած երեկվա հանդիպումից ակնհայտ է դառնում, որ որևէ քարտեզի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը չունեն կոմպրոմիս, իսկ շարունակ մեջբերվող Ալմա-Աթայի հռչակագրին կից որևէ քարտեզ գոյություն չունի։ Այդ հռչակագիրը կրում է դեկլարատիվ բնույթ, իսկ դրան կից քարտեզներ չկան։

Պարզ իրողություն է, որ Ադրբեջանը չի համաձայնելու կոնկրետ քարտեզով սահմանազատմանը կամ առհասարակ՝ սահմանազատմանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս գործընթացը որևէ առընչություն չունի սահմանազատման հետ։

Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որի հետևանքով ոչ միայն չի կանխվելու պատերազմը, այլև այդ պատերազմը Ադրբեջանը սկսելու է իր համար շատ ավելի շահավետ դիրքային պայմաններից։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ