Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էրդողանի վերընտրվելու գինը

Էրդողանի վերընտրվելու գինը
07.07.2024 | 11:22

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ից ճնշումներ են գնում Թուրքիայի վրա և շատ լուրջ ճնշումներ, որպեսզի կրճատվեն Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալները։

Թուրքիան չի դիմանում այդ ճնշումներին և արդեն տևական ժամանակ է, ինչ վարում է հակառուսական տնտեսական քաղաքականություն, ինչը նաև չի բխում հենց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից։

Ռուսաստանն էլ մի կողմից է սկսել Թուրքիային հասկացնել, որ պետք է կողմնորոշվի և հստակ դիրքորոշում հայտնի հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Դրա վառ ապացույցն այն է, որ ՌԴ-ն մերժեց Էրդողանի միջնորդական առաջարկությունը ռուս-ուկրաինական հարաբերություններում, բայց դեմ չի Հունգարիայի միջնորդական նկրտումներին։

Թվում էր, թե Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից, բայց անցած տարի նախագահական ընտրությունները տվեցին ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունք, և Էրդողանի վերընտրվելու գինը եղավ այն, որ Թուրքիան պետք է ամբողջությամբ կրկին անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ՝ իր ողջ արտաքին քաղաքականությամբ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7061

Մեկնաբանություններ