Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ամբողջ դատական նիստի ընթացքում հանդես եկա, վկայի ասած, «հարգելի երիտասարդի» դիրքերից

Ամբողջ դատական նիստի ընթացքում հանդես եկա, վկայի ասած, «հարգելի երիտասարդի» դիրքերից
27.11.2024 | 21:17

Սամվել Վարդանյանի նկատմամբ «ավտոբուսի գործով» այսօրվա դատական նիստը բառիս բուն իմաստով բացառիկ էր։

Մեղադրանքի կողմի միակ վկան՝ ավտոբուսի վարորդը, տարավ-բերեց և ամենայն վստահությամբ ի՛նձ մատնանշեց՝ որպես միջադեպի մասնակից։

Դե ես էլ քանի որ Մհեր Մկրտչյանի շնորհիվ մի թեթև դերասանական փորձ ունեմ՝ ինձ չկորցրեցի և ամբողջ դատական նիստի ընթացքում հանդես եկա, վկայի ասած, «հարգելի երիտասարդի» դիրքերից։

2 ժամ տևած նիստի վերջում էլ հարգելի վկան ուշադիր ինձ զննեց ու ասաց. «Բայց ասեմ քեզ - դեպքից հետո ահագին լցվել ես»…

Կարճ ասած՝ լրիվ սյուռ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Դահլիճում ուղիղ եթերով աշխատում էին 24News/BLOG-ի ու Factor TV-ի հարգելի լրագրողները. լայվը կարող եք գտնել ու դիտել նրանց յութուբյան էջերում։

Դահլիճում աշխատում էր նաև Aravot-ի լրագրող, բոլորիս կողմից շատ սիրված Աշոտ Հակոբյանը, որի նկատմամբ դատարանը, վստահ եմ՝ անարդար ձևով, վստահ եմ՝ թյուրիմացության հետևանքով կիրառեց սանկցիա ու կարգադրեց լքել դահլիճը։

Հուսով եմ՝ առաջիկա դատական նիստին դատարանը կանդրադառնա այս հարցին։

Առաջիկա դատական նիստը՝ դեկտեմբերի 23-ին ժամը 17:00-ին։

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ