«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Տրանսպորտային կողոպուտ

Տրանսպորտային կողոպուտ
15.02.2025 | 11:29

Թրքահպատակ անամոթը , երբ դեռ ընդամենը «քայլող» պատուհաս էր, նոր էր սկսել ազգի հետ իր լկտի խաղը, պատեհ ու անպատեհ բարբաջում էր` «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»:

Հետո եղավ այն, ինչ եղավ:

Դժոխային անցած յոթ տարիների ընթացքում համոզվեցի, որ այս լպիրշն իր փարիսեցիական բանաձևումը երկնելիս` «միայն» կարևոր մակբայը, թաքցրել էր տողատակերում:

ՈՒ այսօր, երբ կարդում ես նրա «գաղտնագրի» կոդը, ամեն ինչ տեղն է ընկնում`

«Ժողովուրդը միայն տուգանքի մատերիալ չէ»:

Հասկացա՞ք:

Հետագա «քայլ»-երով սա ապացուցեց, որ,այո՛, ժողովուրդը ո՛չ ՄԻԱՅՆ տուգանքի մատերիալ է, այլև ձեռառնելու, ծաղրելու մատերիալ է, ստորացնելու մատերիալ է, ունեզրկելու մատերիալ է, զանազան արհեստածին հոգսերից անկյուն քշվելու մատերիալ է, օրենքով ու անօրեն թալանելու մատերիալ է:

Վերջին ապացույցը` տրանսպորտային աննախադեպ, խայտառակ թալանը։ Փաստե՞ր: Խնդրեմ:

1. Ավտոբուսում տեղադրված վճարման ապարատը, իբր թե մերժում է: Ասել է` կրկին փորձիր:

Երկրորդ փորձն ես կատարում:

Դարձյալ մերժում:

Երրորդ անգամ հաստատում է, բայց քարտից գումարն արդեն եռակի է քաշում։

2. Telcell-ի ապարատներով չորս տոմսի գումար ես մուտք անում, տալիս է երկու կամ երեք կտրոն։

Եղել են դեպքեր, որ ընդհանրապես կտրոն չի տվել։

3. Բանկային քարտերով վճարելիս` ավել գումար է քաշում։

Անձամբ իմ քարտից երեկ 150-ի փոխարեն 180 դրամ քաշեց, իսկ գործընկերուհուս քարտից 500 դրամ էր քաշել։

Նման դեպերը բազում են, որքա՜ն ուզեք:

Բայց երբ ուղևորները սկսում են բողոքել կամ թվել, թե ում ինչպես են թալանել, վարորդը բորբոքվում է` զանգեք 88-30 համարին։

Շատերը կհաստատեն, որ այդ համարն ընդհանրապես հասանելի չէ` երբե՛ք չի պատասխանում:

Այս բոլոր խարդավանքների թելերը կծկվում են քաղաքապետարանում, իսկ ծայրերը մարդկային և բարոյական որակներից բացարձակ զուրկ գերագույն լպիրշի ձեռքին են։

Ցավալի է, բայց արժանի ենք այս ձեռառնոցի թալանին, որ դեռ նոր ձևեր պիտի ընդունի, որովհետև չկարողացանք համախմբված պայքարել։

Բողոքելով, թալանվելով գրեթե բոլորը վճարում են:

Ի դեպ, ու՞մ է պատկանում մենաշնորհ ստացած Telcell-ը...

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ